Շոլցը, Բայդենը, Մակրոնն ու Ջոնսոնը քննարկել են Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ են արել ռազմական զսպվածություն ցուցաբերել Զապորոժիեի ատոմակայանի մոտ, ինչպես նաև կազմակերպել ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների շուտափույթ այցը կայան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ կիրակի օրը Գերմանիայի կանցլերը կարծիքներ է փոխանակել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ միջազգային իրավիճակի շուրջ։
«Նրանք քննարկել են նաև Զապորոժիեի ուկրաինական ատոմակայանում ստեղծված իրավիճակը և կոչ են արել ռազմական զսպվածություն ցուցաբերել դրա մոտակայքում, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների շուտափույթ այցը կայան»,- ասվում է նախարարների կաբինետի հայտարարության մեջ:
Պետությունների ղեկավարները պայմանավորվել են, որ Ուկրաինային աջակցությունը կշարունակվի։
Բացի այդ, կողմերը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները։