Մեքսիկայում ուժեղ ձյան պատճառով տագնապ է հայտարարվել
МЕЖДУНАРОДНОЕՄեքսիկայի հյուսիսային Սոնորա նահանգի քաղավիացիայի ուժերը նահանգում օդերեւութաբանական տագնապ են հայտարարել՝ ուժեղ ձյան, ցրտի ու բքի պատճառով: Առավել ծանր վիճակ է ստեղծվել նահանգի հյուսիսային եւ լեռնային շրջաններում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սոնորա նահանգի մի շարք վարչական շրջաններում փակվել են ճանապարհները, Ագուա Պրիետայի շրջանում երկրի բանակի ստորաբաժանումները բնակչությանը ծածկոցներ եւ չոր ուտելիք են բաժանում: Իրավապահ մարմիններն աշխատանքի ուժեղացված ռեժիմի են անցել:
Մեքսիկայի պատմության մեջ վերջին 28 տարում ամենաշատ ձյունն է տեղացել, որի պատճառներից մեկը երկու մթնոլորտային ճակատների բախումն է:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



