Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Այս խայտառակ իրավիճակից միակ փրկությունը Փաշինյանի հեռացումն է իշխանությունից». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կապիտուլյացիոն ակտի ստորագրման և դրանից հետո բանավոր ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործմանն ենք ականատես լինում: Այս այլանդակ իրավիճակից դուրս գալու և խայտառակ գործընթացներից ձերբազատվելու միակ միջոցը կապիտուլ յանտ և հողատու Նիկոլ Փաշինյանի, նրա թրքաբարո ու բազմաթիվ գործակալական ցանցերի ներկայացուցիչների վտարումն է Հայաստանից:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Գագիկ Համբարյանն՝ անդրադառնալով Բերձորի ու Աղավնոյի հայաթափման գործընթացին, նաև ադրբեջանական կողմի տարածքային նոր նկրտումներին: Մատնանշելով ադրբեջանական կողմի հետ հավասարը հավասարին բանակցելու անհնարինության մասին՝ քաղաքագետը նշեց. «Խաբեություն են քայլիստների ու իրենց պարագլուխ Նիկոլ արցախատուի այն թեզերը, թե իբր այս կամ այն տարածքը զիջելով՝ իրենք Հայաստանին խաղաղություն են բերելու: Այս խայտառակ իրավիճակից միակ փրկությունը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից, որից հետո նոր իշխանությունները կարող են որոշ չափով մեղմել այն այլանդակ գործընթացները, որոնց մեջ Հայաստանին ներքաշել է կապիտուլ յանտ ու հողատու Նիկոլը: Նոր իշխանությունները կարող են բացահայտ հրաժարվել Նիկոլ արցախատուի այն բոլոր բանավոր խոստումներից, որ նա տվել է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևին, իսկ հիմա Ալիևն իր ծոծրակից բռնած պարտադրում է, որ իրենց միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունները կապիտուլ յանտ Նիկոլը կատարի՝ ի վնաս ՀՀ-ի, հայ ժողովրդի և ի շահ ադրբեջանցիների և թուրք ադրբեջանական տանդեմի»:

Քաղաքագետի խոսքով, դեռ ավելիին պետք է սպասել. «Ադրբեջանական կողմը պահանջում է ոչ միայն այն տարածքները, որոնք ցանկանում է ստանալ ու ստանում է, այլև ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքները: Մյուս կողմից՝ հարցեր են առաջանում ռուսական կողմի կրավորական կեցվածքի առումով: Հասկանալի է, իհարկե, որ շատ դեպքերում համաձայնությունը հենց Ալիևի և Նիկոլի միջև է, բայց ռուսական կողմը կարող է, չէ՞, չիրագործել այդ համաձայնությունը, քանի որ շատ դեպքերում տարածքները, բարձունքները, գյուղերը, որոնք կապիտուլ յանտը զիջում է թուրքերին, ամրագրված չեն որևիցե պայմանագրի մեջ: Օրինակ՝ ըստ կապիտուլ յացիոն ակտի, Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարվա ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծը: Ադրբեջանական կողմն արդեն կառուցել է ճանապարհը, հայկական կողմից աշխատանք տարված չէ: Այս դեպքում ինչո՞ւ է ռուսական կողմը թույլ տվել, որ Ալիևն ու Նիկոլն իրենց հակահայկական գործողություններն առաջ տանեն»:

Գ. Համբարյանի խոսքով, այս իշխանության ու նման իրողությունների պայմաններում մեզ ոչ մի լավ բան չի սպասում: «Կապիտուլ յանտ ու հողատու Նիկոլը միայն ներքին դաշտում՝ հանրությանը կարող է խաբել, թե պողպատյա մանդատ ունի և ընդունված է դրսում: Նրան դրսում չեն հարգում: Նա Հարավային Կովկասում քիչ թե շատ քաղաքական գործոն հանդիսացող Հայաստան պետությանը դարձրել է ընդամենը բանանային հանրապետության մակարդակի մի երկիր, որի հաշվին ու որի թիկունքում աշխարհի խոշոր տերությունները բանակցում են, բարեկամանում են: Օրինակ են ռուս-թուրքական բանակցությունները: Մոսկվայի և Անկարայի միջև նախկինում էլ են բանակցություններ եղել, բայց մեր երկրին երբեք սեղանի վրա չեն դրել ու մեր հաշվին չեն արել այն, ինչ ուզել են»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հիմա, սակայն, մենք միայն մեզ պետք է մեղադրենք:

«Ինչո՞ւ, որովհետև ինչպես Նիկոլն է ասում, հայ ժողովուրդն է իրեն այդ մանդատը տվել: Այդ մանդատը տվել են մեկին, որը պատերազմում խայտառակ պարտություն է կրել, որի ամբողջ բեռը մենք ինքներս ենք կրելու: Փաշինյանն այսօր հայ ժողովրդի թիկունքում թուրքերի հետ բանավոր համաձայնությունների է գալիս, բանավոր խոստումներ է տալիս մեր հաշվին, ու այս հարցում որևիցե մեկին չպետք է մեղադրենք: Նույն Մոսկվայից ժամանակին մեր կարծիքը հարցնում էին, հիմա ոչ ոք չի հարցնում, քանի որ, մեծ հաշվով, թքած ունեն կապիտուլ յանտի ու իր կարծիքի վրա»,-հավելեց նա:

Այս համատեքստում քաղաքագետը շեշտեց, որ կառավարման ամբողջ համակարգը այս պահին փլուզված է: «Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը և՛ սեյսմոլոգ է, և՛ տնտեսագետ, և՛ անդրոլոգ, նաև ահաբեկչությունը դժբախտ պատահարից տարբերող մասնագետ: Մարդը կառավարության նիստում ասում է՝ եթե ծուխ է դուրս եկել, մարդիկ վազել են, ուրեմն «Սուրմալուում» տեղի ունեցածն ահաբեկչություն չէ: Ասում է՝ Ստեփանավանի կամրջի մոտ գտնվող ծառերը կտրեք, տարեք ուրիշ տեղ տնկեք: Մակարդակը սա է, սա է այս իշխանությունների կառավարման դիլետանտության գագաթնակետը: Մյուս կողմից՝ չեմ կարող չնշել հայաստանյան հանրության մի զգալի մասի ապատիկ և ուղղակիորեն երկրի ապագայի ու ներկայի վրա թքած ունենալու բացահայտ վարքագծի մասին:

Հայաստանյան մի տարածքում ողբերգություն է, Աղավնոն հայաթափվում է, մարդիկ իրենց տներն են վառում, մյուս հատվածներում տոնակատարություններ են: Ես հիմա նոր եմ հասկանում, թե ինչպես ենք կորցրել մեր պատմական հայրենիքի 90 տոկոսը, թե ինչպես է տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը: Պոլսում, Զմյուռնիայում հայերը քեֆ-ուրախություն են արել, մինչև Արևմտյան Հայաստանում հայերին մորթել են: Վառ օրինակը 21-րդ դարում է: Աղավնոն ու Բերձորը հայաթափվում են, Երևանում, նաև Գյումրիում քեֆ-ուրախություն է: Եվ թող որևիցե տգետ ինձ չհամոզի, որ Աղավնոն ու Բերձորը մերը չեն: Մեր պատմական հայրենիքն են: Նիկոլին երկրպագող թրքանման զանգվածի ներկայացուցիչները Խորհրդային Միության քարտեզները թող չդնեն թևերի տակ ու ասեն, թե այդ բոլոր տարածքները, նաև Շուշին ու Ստեփանակերտը մերը չեն»,-ընդգծեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию