Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վարչապետի թեկնածուն որոշվելու է ոչ թե կուսակցական գրասենյակներում, այլ ժողովորդի մասնակցությամբ. այս խնդիրը մեր առջև դրված է. Իշխան Սաղաթելյան

ПОЛИТИКА

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն օգոստոսի 22–ին, «Երկիր մեդիա», «5-րդ ալիք» և «Հ2» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, անդրադառնալով բազմաթիվ հարցերի, ասել է՝ «Դիմադրություն» շարժումը խախտել է երկիրը հանձնելու ժամանակացույցը. այն աղետը, որն այս օրերին ունենք, դա նախատեսված էր ավելի շուտ, ու ավելի մեծ ծավալով, այս իմաստով, ըստ Սաղաթելյանի, ակնհայտ է «Դիմադրություն» շարժման ձեռքբերումները:

Նա նաև շեշտել է, որ իրենք առայժմ չեն հասել գլխավոր նպատակին՝ օրվա իշխանությունների հեռացմանը, աղետների կանխմանը:

«Բայց վստահ եմ՝ մեր բացթողումները գնահատելով և ճիշտ եզրահանգումներ անելով, հնարավոր է հասնել այս իշխանությունների հեռացմանը, կարևորն այս պահին չհուսահատվելն ու չնահանջելն է։ Իսկ ինչ վերաբերում է այն քննադատություններին,  թե շոգին կամ ձմռանը պայքար չենք մղում, ապա նշեմ, որ նույնիսկ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ ձմռանը վրանները խփած էր, իսկ Նոր տարին էլ Հրապարակում էինք դիմավորել»,- շեշտել է Սաղաթելյանը։

Այնուհետև նա առանձնացրել է շարժման ամենամեծ և կարևոր բացթողումները․

«Պետք է արձանագրենք, որ մենք մեր երկրին սպառնացող վտանգները դեռ չենք կարողացել ամբողջությամբ հասցնել մեր ազգաբնակչությանը։ Այսինքն, Նիկոլի մեջտեղ բերած կեղծ, շինծու խաղաղության օրակարգը, որն իրականում նոր քաոսի, կապիտուլյացիայի, նոր պատերազմի օրակարգ է, մարդկանց մոտ ավելի գրավիչ եղավ, քան մեր ներկայացրած պայքարի օրակարգը։ Երկրորդը՝ մեր պայքարը հանուն Արցախի, դիտարկվեց որպես պայքար հանուն իշխանության, պայքար հանուն նախկինների վերադարձի, ըստ էության դա մեր բացթողումն է եղել․․․ՀՀ իշխանությունները Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակցաբար միջազգային հանրությանը մեր շարժումը, մեր պայքարը ներկայացնում է իբրև ռևանշիստներին պայքար և իմ վերջին եվրոպական այցելությունը դրա վառ ապացույցն է, որ շատ սխալ միջազգային ընկալում կա նաև մեր շարժման նկատամամբ։ Եվ ամենավերջինը՝ մենք չենք կարողեցել մեր շարժման մասնակիցներին, մեր պես մտածողներին, համակիրներին դարձնել ամենօրյա պայքարի մասնակից»։

Խոսելով այն մասին, թե ինչ արդյունքներ է տվել «Դիմադրության» շարժումը, Սաղաթելյանն ասել է, որ ամենակարևորը դրա վառ գնահատականը և ապացույցը միջազգային արձագանքն է։ Նա հիշեցրել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը երեք անգամ անդրադարձել է «Դիմադրության» շարժմանը տարբեր հարցազրույցներով և հայտարարություններով և ՀՀ ընդդիմության գործունեությանը հիմնականում այս կոնտեքստում, որ Հայաստանում կան ռևանշիստական ուժեր, ովքեր խանգարում են Նիկոլ Փաշինյանին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատել, այսինքն այս կեղծ օրակարգով Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկելուն։

Հարցին, թե պայքարի հաջորդ փուլում կներկայացվի՞ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուի անունը, Իշխան Սաղաթելյանը հիշեցրել է, որ եթե ընդդիմությունը խորհրդարանի միջոցով գնա իմպիչմենտի ճանապարհով, ապա, օրենքի պահանջի համաձայն, պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածուին։

«Թեկնածուն որոշվելու է ոչ թե կուսակցական գրասենյակներում, այլ ժողովորդի մասնակցությամբ։  Մենք այդ հարցից չենք խուսափում, բայց  այս օրերին մեկը փրկիչ է ման գալիս, մյուսը՝ առաջնորդ, էն մյուսն էլ՝ ձիու վրա նստած հերոս, որը  կգա ու ստեղծված իրավիճակից երկիրը դուրս կբերի, բայց ես վստահեցնում եմ, որ փրկիչներ չկան, պայքարի պատրաստ մեր հայրենակիցները պետք է  գտնեն այն ուժերին, որոնք գնալու են մինչև վերջ, որոնք անձնազոհ պատրաստ են պայքարել հանուն հայրենիքի, համախմբումը պետք է լինի հայրենիքի շուրջ։ Կա՞ անհրաժեշտություն թեկնածու մեջտեղ բերելու, այո՛, այս խնդիրը մեր առջև դրված է»,– ասել է նա։

Անդրադառնալով շարժման բացթողումներին, քննադատություններին առ այն, թե չունեին ծրագիր և վարչապետի թեկնածու, Սաղաթելյանը նշել է.

«Մենք մեր ծրագրերի մասին խոսել ենք շատ հստակ ու ոչ թե մեկ անգամ այլ բազմաթիվ անգամներ։ Այս պայքարը մեր համար նախընտրական պայքար չի եղել․․․ մենք ասել ենք, որ երկիրը, պետականությունը վտանգի տակ է։ Այս իրավիճակում, երբ ունենք գոյաբանական խնդիրներ, այս պայքարը վերածել նախընտրական պայքարի, և հանդես գալ նման դետալային ծրագրերով կամ խոսել սոցիալական հարցերի մասին, երբ առհասարակ պետականության գոյություննն է հարցականի տակ, մենք այդ սկզբունքով չենք առաջնորդվել։ Ծրագրային ելույթներ ունեցել ենք բազմաթիվ անգամներ»։

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха