Զելենսկին պատրաստ է հրաժարական տալ
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայն է եղել հրաժարական տալ այս տարվա փետրվարին, եթե դա կօգներ ռազմական գործողությունների դադարեցմանը:
Այդ մասին գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով ուկրաինացի ղեկավարի և արևմտյան պաշտոնյաների խոսքերը:
«Չեմ փորձել կառչել իշխանությունից: Եթե հարցը վերաբերում է նրան, որ ես հեռանամ և դա կկանխի արյունահեղությունը, ես միայն կողմ եմ: Ես կգնամ հենց հիմա: Ես քաղաքականությամբ սկսել եմ զբաղվել ոչ թե սրա համար, և ես կգնամ, երբ ասեք, եթե դա կկանգնեցնի պատերազմը»,-ասել է Զելենսկին արևմտյան պաշտոնական անձանց հետ շփումների ժամանակ:
Բացի այդ, ԱՄՆ-ի և Եվրոպայի բձրարձաստիճան պաշտոնյաները նրան հորդորել են շարունակել պաշտոնավորումը, իսկ որոշները նույնիսկ իրենց օգնությունն են առաջարկել երկիրն անվտանգ լքելու հարցում:
«Ինձ զանգած այդ մարդկանցից և ոչ մեկը չհավատաց, որ մենք կդիմանանք»,-Զելենսկու խոսքերն է փոխանցում ամերիկյան պարբերականը: