Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը
МЕЖДУНАРОДНОЕՏեղի է ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Մեւլութ Չավուշօղլուի միջեւ։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳՆ-ում, գրել է Trend-ը։
Նշվել է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները կարծիքներ են փոխանակել ընթացիկ տարածաշրջանային իրավիճակի եւ երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ։ Քննարկվել են Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում համագործակցության ուղղությունները, ինչպես նաեւ միջազգային հարթակներում գործունեության վերաբերյալ հարցերը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



