Տոնի Կրոս․ Փաստերը Ուլի Հյոնեսի դեմ են
СПОРТՄադրիդի «Ռեալի» 32-ամյա գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը պատասխանել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսին, որը նրա խաղը որակել էր «հնաոճ եւ հորիզոնական»։
«Նրա գնահատականները ինձ չեն մոտիվացրել։ Հնարավոր է՝ սկզբում տխրել էի, քանի որ ավելին էի սպասում նրանից։ Փաստերը նրա դեմ են խոսում»,- Կրոսի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Տոնի Կրոսը «Բավարիայից» «Ռեալ» է տեղափոխվել 2014-ին։ Նրա պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Անցած մրցաշրջանում Տոնի Կրոսը մասնակցել է 45 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Կրոսի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



