Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Իշխանությունները համահանցակից են Հայաստանի դեմ տարվող քաղաքականության մեջ». «Փաստ»

ПОЛИТИКА
«Փաստ» օրաթերթը գրում է
 
«Կովկասի» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայել յանի հետ զրույցում անդրադարձել ենք Արցախի շուրջ առկա մարտահրավերներին, նաև օգոստոսի 31-ին սպասվելիք հերթական եռակողմ հանդիպմանն ընդառաջ հնչող հայտարարություններին:
 
«Փաստի» հետ զրույցում քաղաքագետը նախ շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է իր նացիստական քաղաքականությունը հայերի հանդեպ: «Նպատակը հայերին որքան հնարավոր է տարբեր տեղերից վռնդելն ու Հայաստանը ֆիզիկապես ոչնչացնելն է: Մի փոքրիկ հայկական աշխարհ ոչնչացվել է նաև Բերձորում: Հերթական հայկական եկեղեցին մզկիթ դարձնելով՝ փորձում են գործընթացն ավարտին հասցնել: Ադրբեջանը ճնշում է, նացիստական մեդոթներ է կիրառում, ոչնչացնում է մշակույթը, բնակավայրերը բոլոր այն տեղերում, որտեղ իր ձեռքը հասնում է:
 
Եվ, իհարկե, Թուրքիան նշված քաղաքականության հովանավորն ու հանցակիցն է: Իսկ խաղաղության մասին ցանկացած խոսակցություն սուտ է: Այդ կերպ Ադրբեջանին օգուտ տալու նպատակ են հետապնդում՝ հույսով, թե խաղաղություն կլինի ու անվտանգային հարցերը կլուծվեն, բայց դա չի ստացվի, քանի դեռ Ադրբեջանը դա չի ուզում, իսկ Հայաստանն անվտանգության հարցում չի ուժեղանում: Խաղաղությունը լավ բան է, բայց այն ուղղակի ձգտում չէ: Այն շատ կոնկրետ դիվանագիտական ու քաղաքական իրողություն է, ուր կան պայմաններ, ինստիտուտներ, կա ինստիտուցիոնալ կարկաս, որը պահում է անվտանգությունը: Մեր դեպքում այն գոյություն չունի, մեր դեպքում այդ կարկասն արտաքին է:
 
Թվում է՝ արտաքին ամբողջ միջավայրը (ռուս խաղաղապահները, միջազգային իրավունքը և այլն) պետք է իր նշված դերը կատարի, բայց ամբողջության մեջ դա չի աշխատում. քանի դեռ Հայաստանն իր մասին չի մտածում, քանի դեռ Հայաստանն իր վրա պատասխանատվություն չի վերցնում, Հայաստանը խաղաղ չի ապրի»,- ասաց Հրանտ Միքայելյանը: Նրա խոսքով, չի ստացվելու նաև ռուսներից ինչ-որ բան պահանջել հատկապես այն պայմաններում, երբ ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից ակնհայտ հակառուսական քաղաքականություն է իրականացվում, ինչի մասին, ըստ քաղաքագետի, Ռուսաստանը հիմա ավելի բաց է խոսում:
 
Բերձորի, Աղավնոյի ու Սուսի հայաթափման, թշնամուն հանձնելու համատեքստում անդրադառնալով Հայաստանի իշխանություններին՝ քաղաքագետը հավելեց. «Հերթական անգամ տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի շահերը չեն սպասարկում: Նրանց կողմից չի իրականացվելու այն քաղաքականությունը, որը կարող է ապահովել ՀՀ շահերը: Հայաստանն այս տարածաշրջանում ինստիտուցիոնալ ու քաղաքական մակարդակում գրեթե ոչինչ է դառնում: Եվ, անշուշտ, գոյություն ունեն բանավոր պայմանավորվածություններ, որոնցով որոշվում է հայ ժողովրդի բախտը: Այդ պայմանավորվածություններն ամբողջությամբ հակասում են Փաշինյանի այն խոսքերին, թե «չի լինելու մի օր, երբ կզարթնեք ու կտեսնեք, որ ձեր մեջքի հետևից ամեն ինչ որոշվել է»: Հիմա հենց այդպես էլ լինում է:
 
Խոշոր հաշվով՝ Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվածություններ է ձեռք բերում Հայաստանի թե՛ բախտի, թե՛ ապագայի վերաբերյալ և այդ մասին տեղեկացնում վերջին պահին: Քանի դեռ նշված իրողությունը կա, կարելի է ասել, որ Հայաստանը զոհ է դառնում իր դեմ տարվող քաղաքականությանը, իսկ Փաշինյանը դառնում է այդ քաղաքականության իրականացման հանցակիցը»,-շեշտեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով օգոստոսի 31-ին Փաշինյան-Պուտին-Ալիև հերթական հանդիպմանն ու դրանից առաջ Թուրքիայից և Ադրբեջանից հնչող հայտարարություններին՝ կապված հատկապես «Զանգեզուրի միջանցք» գործարկելու պարտադրանքի հետ, Հ. Միքայել յանը շեշտեց. «Ադրբեջան ու Թուրքիան Հայաստանի նկատմամբ «սալ յամիի» քաղաքականություն են իրականացնում. կտորկտոր են շարում խնդիրները և ստիպում են մաս-մաս ամեն ինչ տալ՝ ավելի փոքր կտորներով: Այդ քաղաքականությունն իրականացվել է նաև 1918-1920 թվականներին, և հիմա ևս իրենց համար հաջողությամբ է ստացվում: Հաջող է ստացվում նաև այս իշխանությունների համար, որոնք համահանցակից են այդ ամենին. այս հարցում անձամբ ես արդեն որևէ կասկած չունեմ»:
 
Քաղաքագետը շեշտեց, որ բացի «Զանգեզուրի միջանցքից», ևս մեկ օրակարգ էլ կա: «Խոսքն, այսպես կոչված, անկլավների մասին է, որոնք ևս Ալիևը ուզում է. այսինքն՝ տիրապետել ևս երկու ճանապարհի, որոնք Հայաստանը կապում են արտաքին աշխարհի հետ: Դրանով ցանկանում է նաև խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. այսպես կոչված անկլավները ՀՀ մասն են կազմում: Արևել յան սահմանների պաշտպանության ամբողջ համակարգը կապված է այդ տարածքների հետ: Խնդիրն ինչ-որ փախստականների վերադարձը չէ այդ տարածքներ, խնդիրը նաև այն չէ, թե Ադրբեջանն այդպիսով ինչ-որ տարածքներ է ստանալու:
 
Ալիևին Հայաստանի թուլացումն է հետաքրքրում, ինչը տեղի կունենա, եթե այդ տարածքները մեկ սանտիմետրով անգամ զիջվեն: Նկատի ունենալով Խորհրդային Հայաստանի սահմանները՝ Փաշինյանն ասում էր նաև. «ՀՀ սուվերեն տարածքից ոչ մի սանտիմետր չի պակասի»: Այնինչ, կրկին հակառակն է տեղի ունենում:
 
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха