«Հարի Թրումեն» ավիակիրը միացավ ԻՊ-ի դեմ պայքարին
ОБЩЕСТВОՊարսից ծոցում գտնվող «Հարի Թրումեն» ամերիկյան ատոմային ավիակրից դեկտեմբերի 29-ին առաջին թռիչքներն են կատարել ռազմական օդանավերը` հարվածներ հասցնելու «Իսլամական պետության» դիրքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հաղորդվում է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կայքում:
«Հարի Թրումեն»-ը եւ նրա ավիաստորաբաժանումը ռազմական առաքելության ընթացքում գործակցում են ֆրանսիական զինված ուժերի հետ, որոնք ներկայացված են «Շառլ դե Գոլ» ատոմային ավիակրով: Փոխծովակալ Բրեթ Բաթչելդերի խոսքով`ֆրանսիացիների հետ գործողությունները թույլ կտան հակաահաբեկչական կոալիցիային մեծացնել կրակային հզորությունը եւ «եզակի հնարավորություն են ԻՊ-ի դեմ պայքարում հետագա առաջընթացի հասնելու համար»
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



