Ռուսաստանի տնտեսությունը 2024-ին աճ կգրանցի. առեւտրային բալանսի ռեկորդային պրոֆիցիտ է գրանցվել
ЭКОНОМИКАԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Ռուսաստանի ՀՆԱ-ի կրճատումն առաջին կիսամյակում 0.4 տոկոս է կազմել։ Այս մասին օգոստոսի 26-ին Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) երկրների վերլուծական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը։
«Տարեվերջին մենք ակնկալում ենք, որ տնտեսությունը կկրճատվի մոտ 4 տոկոսով, նույն ցուցանիշները կանխատեսվում են 2023-ին, սակայն 2024-ին 2.5 տոկոս աճ է սպասվում»,- ասաց նա։
Փորձագետը նշեց, որ 2022-ի 7 ամիսների արդյունքներով Ռուսաստանի ապրանքաշրջանառության պրոֆիցիտը պատմական առավելագույն մակարդակի է հասել եւ կազմել է մոտ 167 մլրդ դոլար, ինչը 116 մլրդ դոլարով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ավելի հոռետեսական կանխատեսման համաձայն՝ Ռուսաստանի տնտեսության աճի դանդաղումը ռիսկեր կստեղծի ԵԱՏՄ երկրների համար՝ արտահանման, տրանսֆերտների, զբոսաշրջային հոսքերի եւ ներդրումների ծավալի նվազման տեսքով։ «Սակայն այս պահին միտումը դրական է»,- հավելել է Կուզնեցովը։