Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Գործ ունենք լուրջ գնաճային ալիքի հետ, իսկ դրական միտումները պայմանավորված են հիմնականում կարճաժամկետ գործոններով». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության՝ նախորդ շաբաթվա նիստում հայտարարվեց, որ սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափերը կավելանան: Մասնավորապես, բազային կենսաթոշակը նախատեսում են բարձրացնել 3000, նվազագույն կենսաթոշակն ու նպաստները՝ 1900 դրամով: ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում նախատեսվող բարձրացումները դիտարկում է նախ առկա գնաճի համատեքստում:

«Ընդհանուր առմամբ, շուրջ երկու տարի է՝ մեր տնտեսությունում աննախադեպ գնաճ կա, որի ֆոնին հատկապես ցածր եկամուտներ ունեցող խավը, այդ թվում՝ կենսաթոշակառուները, զգալիորեն ծանր վիճակում էին հայտնվել: Հիմա կառավարության կողմից կենսաթոշակների բարձրացումը, ըստ որի՝ միջին կենսաթոշակը մոտ 3100 դրամով կամ մոտ 7 տոկոսով ավելանալու է, բնական է, չի կարողանալու ծածկել գնաճի այն ազդեցությունը, որը վերջին 1,5-2 տարվա ընթացքում ունեցել ենք: Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ կենսաթոշակառուները հատկապես պարենային ապրանքներ են սպառում, իսկ պարենի գծով գնաճը շատ ավելի բարձր է՝ մոտ 18-20 տոկոս: Հետևաբար, կառավարությունը նախատեսվող բարձրացումից առնվազն գոնե երկու անգամ ավելի պետք է բարձրացներ կենսաթոշակները, որ թոշակառուներն իրենց վրա գնաճի ազդեցությունը գոնե այդքան սուր չզգան: Հետևաբար, որևէ կերպ չենք կարող պնդել, որ այս քայլով կառավարությունը չեզոքացնում է գնաճի ազդեցությունը սոցիալապես խոցելի խավերի վրա»,-ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով, իհարկե, ինչ-որ իմաստով կմեղմվի իրավիճակը, որովհետև գործ ունենք այն խավի հետ, որի համար յուրաքանչյուր 100 դրամն իրականում էական նշանակություն ունի. «Այս իմաստով միջին կենսաթոշակի 3100 դրամ բարձրացումն ինչ-որ չափով խնդիր լուծում է, բայց չենք կարող ասել, որ այն լիարժեքորեն կչեզոքացնի գնաճի ազդեցությունն ու կնպաստի մարդկանց բարեկեցության բարձրացմանը»: Ինչ վերաբերում է հատկապես կենսաթոշակներն ավելի մեծ չափով բարձրացնելու կառավարության հնարավորություններին, Կառլեն Խաչատրյանը նկատեց. «Ենթադրելի է, որ կառավարության համար սոցիալական խնդիրները պետք է առաջնային լինեն: Հետևաբար, թե՛ պետական բյուջեի ծախսերը պլանավորելիս, թե՛ առհասարակ այլ ազատ դրամային միջոցներ ունենալու պարագայում առաջնահերթ պետք է դիտարկվի հենց սոցիալապես խոցելի խավի համար ինչ-որ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, մինչդեռ իրականում մենք տրամագծորեն հակառակ պատկերն ունենք: Եվ ասել, թե միջոցներ չկան, սխալ կլինի, որովհետև այդ միջոցները կան: Ավելին, մոտ 1-1,5 ամիս առաջ կառավարության նիստի ժամանակ քննարկվում էր այն փաստը, որ 2022 թ. առաջին կիսամյակում հարկային մուտքերի գերակատարում կա: Քննարկվում էր, թե ինչ ուղղությամբ են միջոցները ծախսվելու:

Ի վերջո, որոշվեց, որ 40 մլրդ դրամը պետք է դրվի կառավարության պահուստային ֆոնդում, որ կառավարությունն իր հայեցողությամբ տարբեր ծրագրեր իրականացնի: Մինչդեռ այդ 40 մլրդը կարելի էր ուղղել հենց սոցիալական ծրագրերին: Կամ՝ վերջին շրջանում շատ ենք խոսում, որ դրամի արժևորմամբ պայմանավորված՝ տնտեսության արտահանելի հատվածը բավականին ծանր պայմաններում է հայտնվել: Գուցե այդ գումարով կարելի էր այդ խավի խնդիրներն ինչոր չափով լուծել: Այսինքն, մեծ հաշվով, գումարի խնդիր այս պահին չկա: Եվ եթե դրան գումարենք նաև այն հանգամանքը, որ եղած ծրագրերի համար նախատեսված գումարները լիարժեքորեն չեն ծախսվում, ապա մեծ իմաստով կառավարությունն այս պահին փողի խնդիր չունի»:

Իսկ թե այս պայմաններում ինչո՞ւ է նման քաղաքականություն իրականացվում, տնտեսագետն այդ համատեքստում հիշեց մի քանի հայտարարություններ: «Համադրենք վերջին մի քանի տարվա ընթացքում պետական տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, կառավարության նիստերում մտքերի փոխանակման ժամանակ հնչեցված խոսքերը, ամենաբարձր պաշտոնյայի մակարդակով հնչեցված թեզերը: Խոսվում էր այն մասին, թե «աղքատությունը մարդկանց ուղեղի մեջ է», «մարդիկ կովը մորթում են, որ սոցիալապես խոցելի դառնան ու օժանդակություն ստանան»: Երբ պետական մակարդակով հենց նշված տրամաբանությամբ է սոցիալական քաղաքականություն իրականացվում ու սոցիալապես խոցելի խավի նկատմամբ նման վերաբերմունք ու նման մոտեցումներ կան, ըստ իս, այդքան էլ զարմանալի չէ, որ ստեղծված իրավիճակում պետության համար սոցիալապես խոցելի խավն առաջնային չէ և նույն բյուջետային ծախսերի պլանավորման ժամանակ առաջնահերթությունների շարքում չէ»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Կառլեն Խաչատրյանի հետ զրույցում անդրադարձանք նաև նախօրեին հրապարակված՝ 2022 թ. երկրորդ եռամսյակին վերաբերող գնաճի ցուցանիշներին: Վիճակագրական կոմիտեի տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պարենային 12 ապրանքախմբում գնաճ է գրանցվել: Բանջարեղենի գինն աճել է 48,7%-ով, հացաբուլկեղենինը և ձավարեղենինը՝ 17,1%-ով, մսինը՝ 10,6%-ով, շաքարավազինը՝ 9,8%-ով: Ընդ որում, գնաճ է արձանագրվել գյուղատնտեսական արտադրության բոլոր միջոցների և ծառայությունների գծով: Պարարտանյութերի գինը բարձրացել է ավելի քան 70,7 %-ով, սերմացուներինը և տնկիներինը՝ 24,5%-ով, գյուղատնտեսական ծառայություններինը՝ 23,2%-ով, թունաքիմիկատներինը՝ 22,4%-ով, անասնակերինը՝ 21,7%-ով, մեքենա-սարքավորումներինը և պահեստամասերինը՝ 20,7%-ով:

«Եթե հաշվի առնենք, որ գնաճային ֆոնը տնտեսությունում 2020 թվականի դեկտեմբերից է սկսվել ու որևէ կերպ չի մեղմվում, ապա, բնականաբար, մենք կարող ենք խոսել պերմանենտ գնաճային խնդիրների մասին: Այնպես չէ, որ գնաճն ընդամենը 2-3 ամիս է գլուխ է բարձրացրել, որ, ըստ այդմ, կարելի լինի ասել, թե այն էպիզոդիկ բնույթ է կրում կամ կարճաժամկետ ինչ-որ գործոններով է պայմանավորված: Հաշվի առնելով նշվածը՝ չենք կարող հուսալ, որ այն առաջիկայում կմեղմվի: Փաստացի ավելի քան մեկուկես տարի է՝ մեր տնտեսությունում լուրջ գնաճային ֆոն կա: Այդ ընթացքում Կենտրոնական բանկը միջամտության տարբեր գործիքներ է կիրառել, վերաֆինանսավորման տոկոսադրույքը 4,25 տոկոսից դարձրել է արդեն 9, 5 տոկոս: Այսինքն, վերաֆինանսավորման տոկոսադրույքն ավելի քան կրկնակի բարձրացվել է, բայց անգամ այս գործիքները կիրառելով՝ մենք գնաճի զսպում չենք տեսնում: Մենք մի ամիս մի քանի տոկոսային կետով ավելի բարձր գնաճ ենք ունենում, մեկ այլ ամիս՝ գուցե մեկ-երկու տոկոսային կետով այն իջնում է, որոշակի տատանողականություն կա, բայց երբ միտումն ընդհանուր ենք դիտարկում, ապա միանշանակ գործ ունենք լուրջ գնաճային ալիքի հետ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Կառլեն Խաչատրյանի կարծիքով, եթե դրամի արժևորումը չլիներ, մենք շատ ավելի բարձր գնաճ էինք ունենալու. «Խոշոր իմաստով մեր տնտեսությունում խնդիրներ կան և այդ խնդիրների արտահայտման ձևն այն գնաճային ալիքն է, որը գլուխ է բարձրացրել ու որևէ կերպ չի մեղմվում»: Խոսելով տնտեսությունում առկա ընդհանուր միտումների մասին՝ նա հավելեց.

«Եթե գլոբալ նայենք տնտեսական ցուցանիշներին՝ գնաճն ու փոխարժեքը մի կողմ դրած, և հաշվի առնենք առանձին ճյուղերի աճի տեմպերը, թվում է, թե աշխուժություն կա. ծառայությունները մոտ 25 տոկոսով են աճել, շինարարությունը՝ 11 տոկոսով, առևտուրը՝ 7-8 տոկոսով: Թվում է՝ տնտեսության առանձին ճյուղերը զարգանում են, բայց երբ ավելի խորն ենք վերլուծում, ակնհայտ է դառնում, որ այդ միտումները պայմանավորված են հիմնականում կարճաժամկետ ու արտաքին գործոններով: Այսինքն, ոչ թե մեր տնտեսության ներուժն է ավելացել, ոչ թե մեր տնտեսության ներսում տեղի ունեցող գործընթացների հետևանք են այդ զարգացումները, այլ ընդամենը ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված գործոններով, մասնավորապես՝ դեպի մեր երկիր թե՛ մարդկանց, թե՛ կապիտալի աննախադեպ մեծ ներհոսքով:

Լինելով արտածին՝ այդ աճը որևէ կերպ կախված չէ մեզանից, հետևաբար, մենք էլ դրա վրա էական ազդեցություն ունենալ չենք կարող: Եվ երբ վաղը-մյուս օրն այդ գործոնը վերանա, ու այդ ներհոսքն էլ փոքրանա, մենք շատ ավելի ծանր վիճակում ենք հայտնվելու: Ցավոք, այս ընթացքում ոչ մի ամրության պաշար չենք կուտակում, որ կարողանանք հետագա այդ ցնցումներին դիմակայել: Հիմնական խնդիրը հենց դա է. այսինքն, մենք այսօր, փաստացի, հանձնված ենք բախտի քմահաճույքին, արտաքին վայրիվերումներով պայմանավորված՝ մեր գործերը մե՛կ լավ, մե՛կ վատ կլինեն: Իսկ մենք, կարծես թե, կողքից պարզապես նայում ենք, թե տնտեսությունն ինչպես է տատանվում. մի կողմից՝ ազդեցության ոչ մի գործիքակազմ կիրառելու ցանկություն չկա, մյուս կողմից՝ դրա մասին անգամ երևի չեն էլ մտածում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию