Ереван, 03.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանը պատրաստվում է նոր նահանջի. պետք էր աշխատել այդ ուղղությամբ, այլ ոչ թե թշնամու հետ գաղտնի պայմանավորվածություններ կնքել. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

kommersant.ru-ն «Հայաստանը պատրաստվում է նոր նահանջի» վերնագրով հոդվածում գրում է, որ օգոստոսի 23-ին Հայաստանում նշվել է Անկախության հռչակագրի ընդունման հերթական տարեդարձը։ Սակայն նույնիսկ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում սգո տրամադրություն է զգացվել: «Իշխանությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար։ Անկախությունը մեզ համար անվտանգություն է, բայց այդ անվտանգությունն ապահովելու համար ստեղծված միջազգային կառույցները փլուզվում են մեր աչքի առաջ»,- ասել է Փաշինյանը՝ հստակ ակնարկելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն իրականում դադարեցրել է իր գոյությունը:

Անուղղակի զուսպ քննադատություն է հնչել նաև Ռուսաստանի հասցեին: «Անկախությունը մեզ համար դաշնակցային ամուր հարաբերություն է, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն դաշնակիցներն են, այլ նաև նրանց, ովքեր մեր դեմ են»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Մթնոլորտն ակնհայտորեն տոնական չի եղել. մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական զորքերը պետք է մտնեն երեք բնակավայր Լաչինի միջանցքում, այն է՝ բուն Լաչին (Բերձոր) քաղաքը, ինչպես նաև Աղավնո և Սուս գյուղերը։ Այն, որ դա անխուսափելի է, իշխանություններն ընդունել են դեռ հուլիսին, սակայն կոնկրետ ամսաթիվը նշվել է օգոստոսի սկզբի կարճատև սրացումից հետո։ Ինչպես հայ լրագրողներին պատմել են տեղի բնակիչները, նրանց մոտ է եկել չճանաչված ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և տեղեկացրել Ադրբեջանի պահանջի մասին՝ լքել բնակավայրերը։ Դա թելադրված է եղել նրանով, որ Բաքուն ժամանակից շուտ է կառուցել Ստեփանակերտից դեպի Հայաստանի սահման նոր ճանապարհը, որից հետո Լաչինի միջանցքը կորցրել է այլընտրանքային երթուղու իր կարգավիճակը։ «Ադրբեջանի ներկայացուցիչների և ռուս խաղաղապահների խոսակցություններից պարզ է դարձել, որ Լաչինի շրջանի վերջին հայ բնակիչները կլքեն այն մինչև սեպտեմբերի 1-ը»,- գրել է Caliber.az ադրբեջանական հրատարակությունը։

Հայկ Խանումյանը «kommersant.ru»-ի հետ զրույցում հաստատել է, որ այս շաբաթվա սկզբին Լաչինի միջանցքի բնակիչներն արդեն հեռացել են։ «Ընտանիքներն այլևս այնտեղ չեն, բոլորը տարհանվել են,- հայտնել է նա,- կարող են մնալ միայն առանձին բնակիչներ: Ոմանք տեղափոխվել են Հայաստան, ոմանք՝ Արցախ: Նրանց համար նախատեսված են բնակարանաշինության հատուկ ծրագրեր»։

Դատելով հայկական Տելեգրամ-ալիքների տարածած տեսանյութերից՝ Ադրբեջանի իշխանությունները փորձել են թույլ չտալ, որ հայ բնակիչները դուրս գալիս հրկիզեն իրենց տները, և անգամ մի քանի ադրբեջանական հրշեջ մեքենաներ են նախապես մտցրել Լաչինի միջանցք։ 2020-2021 թվականների ձմռանը, երբ հայերը լքում էին Աղդամի և Քելբաջարի շրջանները, սովորական էր տների հրկիզումը։ Հրկիզմանը դեմ են արտահայտվել նաև ԼՂՀ իշխանությունները։ Ինչպես օգոստոսի 23-ին հայտնել է Հայկ Խանումյանը, այդ հրդեհներից մեկը վնասել է Հայաստանից Ստեփանակերտ տանող էլեկտրահաղորդման գիծը։ Բացի այդ, անհայտ անձինք գողացել են Աղավնո գյուղի միջով անցկացված օպտիկամանրաթելային մալուխը, ինչի պատճառով Ղարաբաղի մնացած բնակիչները չեն կարողացել օգտվել համացանցից։

«Պետական իշխանություններն ավելի շատ տեղեկություններ ունեն և որոշումներ կայացնելիս հաշվի են առնում ավե լի շատ հան գ ա մանք ն ե ր , ք ա ն Facebook-ի ակտիվիստները,- ասել է Խանումյանը,- ցավոք, տեղեկատվական տեռորը զգալիորեն թուլացրել է պետական կառույցների՝ մարտահրավերներին արձագանքելու կարողությունը։ Արդյունքում, ինչ-որ ակտիվիստ կարող է տաքսի նստել, գալ Աղավնո կամ Բերձոր, վառել տունը և ավելի հայրենասեր երևալ, քան իրենց ընտանիքներով Արցախում ապրող, պատերազմին մասնակցած պետական կառույցների այն աշխատակիցները, որոնք ամենօրյա անվտանգության որոշումներ են ընդունում»։ Ադրբեջանի տրամաբանությունն այս առումով մի փոքր այլ է:

«Եթե Զաբուխի (Աղավնո) բնակիչներն իսկապես նոր տներ են կառուցել, ապա Լաչինում հայերն ապրել են ադրբեջանցիներից հետո մնացած տներում,- «kommersant.ru»-ին ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը,այսինքն, հրկիզելով՝ նրանք ոչնչացնում են մի բան, որն իրենց չի պատկանում: Վերջապես, բացի տներից, հատում են անտառները, իսկ դա արդեն անօրինական տնտեսական գործունեություն է Ադրբեջանի տարածքում»։ Ադրբեջանին նոր բնակավայրերի անխուսափելի փոխանցումը հայկական ընդդիմությանը վերահաստատվելու առիթ է տվել։ Ընդդիմադիր Էդգար Ղազարյանը Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել, որին մասնակցել է մոտ 2,5 հազար մարդ։

«Այս շարժման հիմնական նպատակը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է,լրագրողների հետ զրույցում ասել է Էդգար Ղազարյանը,- նրա կառավարման յուրաքանչյուր օրը հուսահատությունը սաստկացնելու միջոց է։ Վարչապետ Փաշինյանին պաշտոնանկ անելու երեք ճանապարհ կա՝ հրաժարական, իրավապահ գործողություններ, պաշտոնանկություն խորհրդարանի միջոցով։ Մենք պետք է փորձենք բոլոր երեք ճանապարհները»: Սակայն, ամենայն հավանականությամբ, նույնիսկ Էդգար Ղազարյանի գործընկերները լիովին չեն հավատում այդ նպատակի իրագործմանը։

Հիշեցնենք, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո ԱԺ ընտրություններում կրկին հաղթել է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն էլ ապահովել է նրա վերադարձը վարչապետի պաշտոնին։ Ընդդիմադիրները չեն վիճարկել նրա հաղթանակը:

«Կարծում եմ, որ նույնիսկ 2020 թվականի պատերազմում պարտվելուց հետո հնարավոր էր խուսափել այն ցավալի զիջումներից, որոնք տեղի են ունենում մեր աչքի առաջ, «kommersant.ru»-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը,- դրա համար նոր կառավարություն էր պետք, ինչը որակապես նոր հարաբերություններ կձևավորեր թշնամու, դաշնակիցների, հարևանների և միջազգային հանրության հետ։ Պետք էր աշխատել այդ ուղղությամբ, այլ ոչ թե թշնամու հետ գաղտնի պայմանավորվածություններ կնքել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуИсторическая память и современные рубежи: в Ереване состоялась премьера документального фильма «Граница»30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 2026