Քլինթոնը ցեղասպանություն է անվանել Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների դեմ ԻՊ-ի բռնությունները
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ում նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքի եզդիների եւ Մերձավոր Արեւելքի այլ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնությունները ցեղասպանություն են, հաղորդում է Reuters-ը:
Քլինթոնի խոսքով, իրեն մի քանի ամիս առաջ հարց են ուղղել Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների վիճակի մասին: Այն ժամանակ Քլինթոնը պատասխանել էր, որ պետք է հասկանալ տեղի ունեցող իրադարձությունները, հետաքննել դրանք՝ հստակ գնահատականներ տալու համար, հաղորդում է Gazeta-ն:
«Հիմա ես վստահ եմ, որ մենք ունենք բավարար ապացույցներ, որ այն, ինչ տեղի է ունենում, ցեղասպանություն է, քրիստոնյաների եւ այլ կրոնական փոքրամասնությունների գիտակցված ու նպատակաուղղված ոչնչացում»,-ասել է նա:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



