Նախ ստեղծեք ու մշակեք որևէ բան որպես ժառանգություն, որից հետո մեկնաբանությունը կշիռ կունենա. Հրայր Գիշյան
ВИДЕОՉեմ խոսա այն մասին արդյոք սա լավ է թե վատ, ճիշտ է թե սխալ, մանավնդ երբ իմ կարծիքով հասարակությունը պատրաստ չէ դրա ընկալմանը: Սակայն հարկ եմ համարում հիշեցնել որ մշակույթն այն է ինչ այսօր կերտում, մշակում է ազգը, ժողովուրդը և անհատներն ընդհանուր վերցրած, այն ինչը ժառանգվում է հաջորդ սերունդներին:
Համացանցը ողողված է մարդկանց մեկնաբանություններով որոնք որևէ արժեք չեն ստեղծում, որևէ կապ չունեն ոչ ազգի ոչ ժողովորդի հետ, իսկ մի մասն էլ առհասարակ Հայաստանում չեն բնակվում սակայն իրենց թվում է թե իրավունք ունեն ստեղծող արարող մարդուն, կապ չունի լավ թե վատ է արարում, ասել թե նա ինչ անի: Սկզբում ինքներոդ փորձեք ինչ որ բան արարել: Նախ ստեղծեք ու մշակեք որևէ բան որպես ժառանգություն որից հետո մեկնաբանությունը կշիռ կունենա:
Ասում են սարը մշակութային արժեք է կրում իր վրա սակայն նշանակալի մշակութային ժառանգություններ Արցախում ՀՀ այլ տարածքներում անտերության են մատնված և ոչ մի ծպտուն այդ մասին: Գերեզմանները բարբարոսաբար քանդվում ու մարդկային ոսկորները փռվում են արևի տակ ողջ Հայկական տարածքներում ու դրանց մասին խոսացող չկա: Լավ ի՞նչ արժեհամակարգի կրող եք: Ո՞րն է ձեր առաքելությունն ու նպատակը: Ո՞րն է ձեր կապը Հայի տեսակի հետ:
Կից այսօրվա մեր մշակույթից մի հատված:
1
На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
2
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
3
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
4
Правительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»
5
На что указывают позорные цифры? «Паст»



