Մեկ օրում Աֆղանստանում ավելի քան 20 գրոհային է վերացվել
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանի անվտանգության ուժերը երկրի յոթ նահանգում մեկ օրում հակաահաբեկչական գործողությունների ընթացքում 22 գրոհայինի են ոչնչացրել, ասված է երկրի Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:
«Գործողություններն իրականացվել են Նանգարհարի, Փարվանի, Ֆարիաբի, Կանդահարի, Ղազնիի, Գերաթի եւ Գիլմենդի նահանգներում, ինչի արդյունքում 22 զինված գրոհային է ոչնչացվել, 11-ը վիրավորվել է, եւս երեքը` ձերբակալվել», — ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հակաահաբեկչական գործողություններին մասնակցել են աֆղանական ազգային բանակի զինվորները Անվտանգության ազգային դիրեկտորատի (NDS) հետ համատեղ: Ռեյդերի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են թեթեւ եւ ծանր սպառազինության պահուստներ:
Վերջին ամիսներին Աֆղանստանում իրավիճակը նկատելիորեն վատացել է: «Թալիբան» արմատական շարժումը, որը նախկինում երկրի գյուղական շրջաններում զգալի տարածքների էր տիրապետում, գրոհ է ձեռնարկել խոշոր քաղաքների ուղղությամբ: Սեպտեմբերի վերջին «Թալիբանի» գրոհայինները գրավել էին հյուսիսաֆղանական Կունդուզ քաղաքը, որը խաղաղ ժամանակաշրջանում ավելի քան 300 հազար բնակիչ ուներ, իսկ այժմ գրոհ են իրականացնում Ղազնի քաղաքի ուղղությամբ, որը երկրի մայրաքաղաք Քաբուլից դեպի հարավ-արեւմուտք գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոնն է:



