ԱՄՆ դեսպանատունը շարժվե՞ց տեղից. Չալաբյանի կնոջն ու փաստաբաններին ընդունել են
АНАЛИТИКА«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ քաղաքական հետապնդումները տևական ժամանակ ուշադրության չէին արժանանում տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցների, օտարերկրյա ներկայացուցչությունների կողմից։
Ակնհայտ ապօրինի հետապնդման վերաբերյալ հասարակական-քաղաքական գործչի փաստաբանները բազմիցս դիմել են իրավապաշտպան կազմակերպություններին, ներկայացրել փաշինյանական վարչախմբի թխած գործի մանրամասները, տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանի ապօրինի որոշումները։
Չալաբյանի գործը երկար ժամանակ անուշադրության մատնելուց հետո, ըստ ամենայնի, իրավապաշտպաններն ու ԱՄՆ դեսպանատունն արթնացել են, հիշել, որ կոչված են պաշտպանելու մարդու իրավունքները։
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հանդիպումներ է ունեցել միջազգային համագործակցությամբ Հայաստանում աշխատող իրավապաշտպան կազմակերպությունների հետ, իսկ Չալաբյանի կինն ու պաշտպանները հրավիրվել են ԱՄՆ դեսպանատուն, որտեղ ներկայացրել են Չալաբյանի գործով իրավիճակն ու ապօրինությունների ցանկը:
Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում: Այս տարվա մայիսի 14-ից անազատության մեջ գտնվող Ավետիք Չալաբյանը և նրա կինը` Անահիտ Ադամյանը ԱՄՆ պետքարտուղարության «Էդմունդ Մասքի» կրթական ծրագրի շրջանավարտներ են, Չալաբյանը կառավարման մագիստրոսի կոչում է ստացել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում:
Թերևս, հենց այս հանգամանքն է պատճառը, որ ԱՄՆ դեսպանատնից որոշել են անդրադառնալ ապօրինի գործին։ Թե ի՞նչ ազդեցություն կունենա այդ հանգամանքը, ցույց կտա ժամանակը։
Արմեն Մեհրաբյան
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



