Դոլարը տարվա ընթացքում առաջին անգամ հաղթահարեց 73 ռուբլու նշագիծը
ЭКОНОМИКАՄոսկվայի բորսայում դեկտեմբերի 30-ին կայացած սակարկությունների ընթացքում դոլարի փոխարժեքը գերազանցել Է 73 ռուբլին: Երեւանի ժամանակով ժամը 12:20-ի տվյալներով ամերիկյան արժույթն արժեր 73,14 ռուբլի: Այն այդ մակարդակին չԷր հասել 2014 թվականի դեկտեմբերից ի վեր:
Միաժամանակ եվրոյի դիմաց տալիս են 80,02 ռուբլի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, վկայում են Մոսկվայի բորսայի տվյալները: Դեկտեմբերի 30-ի համար սահմանված պաշտոնական փոխարժեքներն են՝ 72,51 ռուբլին եւ 79,55 ռուբլին՝ համապատասխանաբար: Ռուսական արժույթի վրա շարունակում Է ճնշել նավթի գնանշումների դինամիկան: Դեկտեմբերի 29-ին Brent մակնիշի նավթի արժեքը բարձրացել Էր բարելի դիմաց մինչեւ 37,79 դոլար, դեկտեմբերի 30-ին այն վաճառվում Է 37,34 դոլարով:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



