Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ռուս-հայկական հարաբերությունների ճգնաժամային դրսևորումները. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

fondsk.ru-ն գրում է, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ընթանում են մի քանի հարթակներով: Մոսկվայի և Բրյուսելի դիմակայության համատեքստում մի քանի մրցակցող բանակցային հարթակների առկայությունը առնվազն լրացուցիչ անորոշություն և լարվածություն է մտցնում տարածաշրջանային գործընթացներում։ Ինչպես նշում է քաղաքագետ Արշալույս Մղդեսյանը, չճանաչված ԼՂ իշխանությունները ռուսների միջնորդությամբ և պաշտոնական Երևանի իմացությամբ «որոշակի կապեր ունեն Ադրբեջանի հետ»։ Կողմերի շփումներն ուղղված են կազմակերպչական և տեխնիկական հարցերի լուծմանը (կոմունիկացիաների օգտագործում, Սարսանգի ջրամբարի զննում և այլն), սակայն ներկայիս լարված մթնոլորտում շփումները մշտապես քաղաքականացվում են:

ԼՂ-ում կոչ են անում Փաշինյանին, որը ժամանակին երդվել էր, որ ժողովրդից գաղտնիք չի լինելու, բացահայտել Բաքվի հետ բոլոր, այդ թվում՝ բանավոր պայմանավորվածությունները։ Ամեն դեպքում, հայկական կողմի շփոթված և հակասական պահվածքը, պատասխանատվությունը ռուսների վրա գցելու պարբերական փորձերը, ընկալելի տեղեկատվության բացակայությունը, սեփական անգործունակության և ձախողումների համար պատասխանատուների մոլեգին որոնումը չի կարող այլ բան առաջացնել, բացի ծայրահեղ տարակուսանքից: 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո նոր իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ Ռուսաստանը պետք է ընդունի «նոր իրողությունները»։

Ավելին, քաոս և խառնաշփոթ մտցնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացում, ապակազմակերպելով բանակն ու հատուկ ծառայությունները՝ նրանք ամեն ինչ արեցին և՛ խախտելու վաղեմի ստատուս քվոն, և՛ Լեռնային Ղարաբաղը կոշտ տարբերակով հանձնելու համար։ Ինչպես կարծում է ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը, «Հայաստանի իշխանությունները հետապնդում են իրենց հետևողական հակառուսական գիծը, Փաշինյանը և նրա համախոհները միշտ կողմ են եղել Ռուսաստանին Հայաստանից՝ Հարավային Կովկասից դուրս մղելուն, և կենտրոնացել են Ադրբեջանի և Թուրքիայի հետ բոլոր հարցերում զիջումների միջոցով պայմանագրային հարաբերությունների հաստատման վրա … Ռուսների գործողությունները 44-օրյա պատերազմի վերջին փուլում, Ղարաբաղի գոնե մի մասի պահպանումը, ռուս խաղաղապահների առկայությունը հարված դարձան Փաշինյանի ու նրա թիմի շահերին ու նպատակներին, որովհետև նրանց հետևողական գիծը միշտ էլ եղել է Ղարաբաղի մերժումը՝ որպես բեռ, որը խանգարում է, ինչպես իրենց է թվում, բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարևանների հետ, Արևմուտքին և ԱՄՆ-ին ներգրավել տարածաշրջան և սեղմել ռուսներին ու ռուսական ռազմաբազան դուրս բերել Հայաստանից»:

Ռուսաստանի համար անհաջողությունը Ուկրաինայում կարող է հանգեցնել Հարավային Կովկասում անվտանգության վակուումի ձևավորման, որը Ադրբեջանը կօգտագործի Ղարաբաղյան հիմնախնդիրը վերջնականապես լուծելու համար: Նման կարծիքի են բազմաթիվ հայ և օտարերկրյա փորձագետներ։ Առայժմ նման սցենարը անհավանական է թվում, և Ռուսաստանի կարևորությունը՝ որպես Հայաստանի անվտանգության առանցքային երաշխավոր, վերջին երկու տարվա ընթացքում չի նվազել։ Մասնավորապես, Հայաստանի արտաքին սահմանների չորս հատվածներից միայն ամենահանգիստը՝ վրացական հատվածն է պահպանվում հանրապետության սահմանապահ զորքերի կողմից: Եթե մինչև 2020 թվականը Ադրբեջանի հետ սահմանը պահում էր հայկական բանակը, ապա այսօր այդ ուղղությամբ տեղակայվում են ռուսական սահմանապահ կետեր (Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք)։ Միևնույն ժամանակ, Հայաստանի որոշակի շրջանակների սիրախաղերը Արևմուտքի հետ օբյեկտիվորեն նպաստում են հանրապետության (մասնավորապես սահմանամերձ շրջանների) վերածմանը սադրանքների համար պարարտ «գորշ գոտու»։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ չափով հենց այդ սցենարն էր զարգացել օգոստոսի սկզբին, երբ Բաքուն իրականացրեց «Հատուցում» գործողությունը վերահսկողության տակ վերցնելով Սարիբաբա և Բուզդուխ բարձունքները Լաչինի և Քալբաջարի (Բերձոր և Քարվաճառ) տարածքներում։

Բախումների դադարեցումից հետո Բաքուն վերջնագրի տեսքով պահանջեց Երևանից ավարտել հայկական բանակը Ղարաբաղից դուրս բերելը, ինչպես նաև իրականացնել տարածաշրջանում «ապօրինի զինված կազմավորումների» զինաթափման գործընթացը։ Փաշինյանը փաստացի համաձայն է դրա հետ, քանզի պնդում է, որ «Բաքվի երաշխիքների դեպքում Արցախի ՊԲ-ն կարող է մարտական հերթապահություն չկատարել», և միաժամանակ նա Մոսկվային է մեղադրել անգործության մեջ. «Վերջին իրադարձությունները հայ հասարակության մեջ հարցեր են առաջացնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության էության և բովանդակության վերաբերյալ»: Ստեղծագործաբար զարգացնելով «հզոր վարչապետի» թեզերը՝ «ռուսական քարոզչության» դեմ լիցենզավորված պայքարողները հիստերիկ կերպով պահանջում են «հեռացնել Ռուսաստանի չարաբաստիկ ստվերը հայ-ադրբեջանական գործընթացից»։

Ըստ նրանց տրամաբանության, «մեր կոնֆլիկտները հարևան Ադրբեջանի հետ... կազմակերպվում, բեմադրվում, ոգեշնչվում և առաջնորդվում են Ռուսաստանի կողմից», և որ իբր հենց նա է այդ կոնֆլիկտների «հիմնական շահառուն»։ Նրանք, որպես ստեղծված իրավիճակից ելքեր, մասնավորապես, առաջարկում են Հայաստանի անդամակցության կասեցում ՀԱՊԿ-ին (մինչև դուրս գալը), Արևմուտքի հետ բանակցությունների սկիզբ՝ հայկական բանակի ռուսական «անարդյունավետ» զենքերից ազատվելու և վերազինելու ակնկալիքով, Ռուսաստանի ռազմական օբյեկտների համար ավելի կոշտ կանոններ՝ ներառյալ ռազմական ճամբարներից դուրս գալու արգելքը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունների ակտիվացում «Թբիլիսի» և «Բրյուսել» բանակցային հարթակներում, տնտեսական կապերի դիվերսիֆիկացում, ներառյալ ռուսական ապրանքների ներմուծման դադարեցումը և այլն: Նման մտածելակերպի ակտիվ պարտադրումը Հայաստանի քաղաքացիներին անխուսափելիորեն կհանգեցնի ռուս-հայկական հարաբերություններում ճգնաժամային երևույթների սրմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян