Մերձդնեստրում Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող գործողությունները կդիտարկվեն որպես հարձակում ՌԴ-ի վրա. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Ցանկացած գործողություն, որը կվտանգի Մերձդնեստրում ռուս զինվորականների անվտանգությունը, կդիտվի որպես հարձակում Ռուսաստանի վրա:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի Դաշնությունը ներկայումանհայտ թվով զինվորներ է պահում Մերձդնեստրում՝ չճանաչված պետությունում: Ռուսական ռազմական ներկայությունը սկսվել է 1992 թվականից, երբ խորհրդային 14-րդ գվարդիական բանակը միջամտել է Մերձդնեստրի պատերազմին՝ աջակցելով Մերձդնեստրի ուժերին:
Պատերազմի ավարտից հետո, որն ավարտվել է Ռուսաստանի աջակցությամբ Մերձդնեստրի հաղթանակով և տարածաշրջանի փաստացի անկախությամբ, ռուսական զորքերը մնացել են խաղաղապահ առաքելությոան նպատակով և 1995 թվականին վերակազմավորվել են ռուսական ուժերի օպերատիվ խմբի, որը ներկայում պահպանում է Կոբասնայում գտնվող զինամթերքի պահեստը։
Մոլդովայի կառավարությունն անօրինական է համարում ռուսական զորքերի ներկայությունը Մոլդովայում և կոչ է արել նրանց դուրս բերել և փոխարինել միջազգային ուժերով։ Ռուսաստանը, սակայն, դեմ է դրան։ 2022 թվականի մարտի 15-ին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը Մերձդնեստրը ճանաչել է որպես Ռուսաստանի կողմից օկուպացված Մոլդովայի տարածք։