Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բրյուսելը դառնում է ղարաբաղյան կարգավորման հիմնական հարթակը

МЕЖДУНАРОДНОЕ

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարի երրորդ անգամ հանդիպեցին Բրյուսելում՝ քննարկելու Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս հանդիպման դրությամբ իրավիճակը ցամաքում զգալիորեն փոխվել էր. մասնավորապես, Բաքուն հանդիպման նախաշեմին զբաղեցրել է ևս երեք բնակավայր, որտեղ ապրում էին հայ ընտանիքներ։ Ադրբեջանը հուսով է, որ ձևավորվող դինամիկան կշարունակվի և կհանգեցնի առաջիկա ամիսներին խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սակայն այս անգամ առաջնորդները պայմանավորվել են միայն շարունակել «առարկայական բանակցությունները» թեմայի շուրջ և կրկին հանդիպել նոյեմբերին։ Եվ կրկին Բրյուսելում, այլ ոչ թե Մոսկվայում, որը հավակնում է լինել հիմնական միջնորդ, գրում է Коммерсантъ-ը, որի հոդվածը ներկայացնում ենք ստորև.

Նոր ճանապարհ, հին խնդիրներ

Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հերթական հանդիպումը տեղի է ունեցել տարածաշրջանային չափանիշներով պատմական իրադարձության ֆոնին։ Երեքշաբթի տեղական ժամանակով ուղիղ ժամը 20:00-ին «չճանաչված» (չակերտները՝ Tert.am) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) մայրաքաղաք Ստեփանակերտ տանող Լաչինի ճանապարհը հայ վարորդների համար փակվել է։ Այժմ նրանց առաջարկվում է օգտվել այլ երթուղուց, որը ժամանակից շուտ սարքել է ադրբեջանական կողմը։

Հիշեցնենք, որ դրան նախորդել է կարճատև սրացում հենց Լաչինի միջանցքի տարածքում, որից հետո Երևանը համաձայնել է գնալ զիջումների։ Հայերը ստիպված են եղել տալ բուն Լաչին (Բերձոր) քաղաքը, ինչպես նաև Զաբուխ (Աղավնո) և Սուս գյուղերը, որոնցում ընդամենը մի քանի հարյուր մարդ էր մնացել, բայց որ ավելի կարևոր է, այժմ ադրբեջանական զորքերի ձեռքում են գտնվում էլեկտրահաղորդման գծերը, ինչպես նաև գազատարը, որոնք մատակարարում են ամբողջ Ստեփանակերտը և շրջակա գյուղերը։ Սա թույլ է տալիս արձանագրել, որ տարածաշրջանի կյանքն ամբողջությամբ անցնում է Բաքվի վերահսկողության տակ։

Հանգամանքների այս համադրությունը թույլ է տվել Ադրբեջանի իշխանություններին լրջորեն բարձրացնել ակնկալիքների նշաձողը բրյուսելյան հանդիպման վերաբերյալ։

«Մենք հուսով ենք, որ այս հանդիպմանը կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստման համար նախատեսված աշխատանքային խմբի ստեղծումը»,- օգոստոսի 27-ին Շուշիում կայացած միջազգային համաժողովի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ստեղծել են երկու հանձնաժողով՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանը սահմանազատելու համար (այն ստեղծվել է մայիսին՝ Բրյուսելում նախորդ երկու հանդիպումներից անմիջապես հետո)։ Սակայն չի կարելի ասել, որ նրանց աշխատանքում նկատելի են լուրջ հաջողություններ։

Օրինակ, գագաթնաժողովի բանակցությունների նախօրեին սահմանազատման հանձնաժողովի անդամները հանդիպել են Մոսկվայում, սակայն, դատելով պաշտոնական հաղորդագրություններից, նրանք միայն «իրականացրել են կարծիքների առարկայական փոխանակում հետագա աշխատանքի վերաբերյալ»՝ չհասնելով որևէ էական արդյունքի։

Այդուհանդերձ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի ասել է, որ խմբերը «զգալի առաջընթաց են գրանցել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում», որոնք, նա հուսով է, «շատ մոտ ապագայում կձևակերպվեն»։

Ինչ վերաբերում է բրյուսելյան հանդիպմանը, ապա ավելի քան չորս ժամ տևած հանդիպման արդյունքը ԱԳ նախարարների մակարդակով խաղաղության պայմանագրի շուրջ «բովանդակային բանակցությունները շարունակելու» պայմանավորվածությունն էր։ Նախարարները պետք է հանդիպեն մեկ ամսվա ընթացքում, սակայն որոշել են չստեղծել որևէ հանձնաժողով, որն առանձին կզբաղվի այս հարցով։ Բացի այդ, ինչպես նշել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են «գերիների ազատ արձակման և անհայտ կորածների ճակատագրի պարզման, սահմանազատման և անվտանգության, տարածաշրջանի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղի խնդրին առնչվող հարցեր»։

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որը վարում էր Իլհամ Ալիև-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, մի փոքր այլ կերպ է արտահայտվել. նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը ոչ միայն «շարունակվելու», այլև «ակտիվացվելու է»։ Նա նաև նշել է, որ մոտալուտ հանդիպմանը երկու երկրների արտգործնախարարները կզբաղվեն «տեքստերի մշակմամբ»։

Հաշտարարի դափնիներ

Ըստ ամենայնի, Բրյուսելը դառնում է ղարաբաղյան կարգավորման հիմնական հարթակը։ Հենց այնտեղ է նոյեմբերին կայանալու և՛ սահմանազատման հանձնաժողովի հերթական նիստը, և՛ գագաթնաժողովը։ Իր հերթին, այդ ջանքերն աննկատ չեն մնացել Մոսկվայում։

«ԵՄ գործունեությունը Հարավային Կովկասում պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով: Մեր կարծիքով՝ սա որևէ կապ չունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկության հետ։ Ես կասեի, որ եվրոպացիների այս կեղծ նախաձեռնություններն ավելի շատ նման են միջնորդության դափնիներն անամոթաբար յուրացնելու փորձի, որի տակ ոչինչ չկա: Ռուսաստանի աշխատանքն այս ուղղությամբ բերում է կոնկրետ արդյունքների և համապատասխանաբար գնահատվում է կողմերի կողմից: Նրանք, ովքեր միջնորդ են ձևանում, չլինելով այդպիսին, ըստ երևույթին, ոչինչ չունեն առաջարկելու և ընդունակ չեն, բայց ուզում են ինչ-որ կերպ իրենց ներգրավվածությունն այստեղ ցույց տալ»,- չորեքշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուս փորձագետ, Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային գիտահետազոտական ինստիտուտին կից Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը նույնպես ասել է, որ Բաքուն միտումնավոր խաղադրույք է կատարում Բրյուսելում բանակցությունների վրա։

«Ադրբեջանը կարծում է, որ այս հարթակը կարող է ավելի արդյունավետ լինել, քանի որ ունի ֆինանսական գործիքներ։ Հայտնի է, որ Եվրամիությունը խոստացել է 2 մլրդ եվրո հատկացնել Հայաստանի վերականգնմանը, իսկ թե ինչ պայմաններով, դեռ պարզ չէ։ Բայց, Երևանն ավելի ու ավելի քիչ տեղ ունի մանևրելու. Հայաստանն օրեցօր ավելի ու ավելի է ինտեգրվում այն պատկերին, որ իրեն պարտադրում է Ադրբեջանը»,- եզրափակել է փորձագետը:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию