Ереван, 27.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Buissup Global Forum»-ը նպաստում է երիտասարդ գործարարության զարգացմանը

ОБЩЕСТВО

Սեպտեմբերի 5-ից 11-ը Դիլիջանում անցկացվելու է «Buissup Global Forum 2022»-ը։ Այս տարի ևս ֆորումը կազմված է մի քանի բաժիններից` տեսական և գործնական դասախոսություններ օրվա թեմայով, «Wayup» ֆորմատի դասախոսություն, որի ընթացքում խոսնակները կկիսվեն իրենց բիզնեսի հաջողության պատմություններով, մենթորինգ` ֆորումի ամբողջ ընթացքում թիմերի հետ աշխատելու են և ուղղորդեն տարբեր ոլորտներում մասնագիտացված մենթորներ և «Buissup fights», որի ընթացքում առաջին անգամ անցկացվելու են ստարտափ բանավեճեր։ Լրագրողների հետ կայացած հանդիպմանը խոսվեց այս կարևոր հարցերի մասին, ինչպես նաև նախորդ ֆորումի մասնակից-հաղթողները ներկայացրեցին իրենց փորձառությունը: Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը հիշեցրեց, որ ասոցիացիան ստեղծման առաջին իսկ օրվանից այնպես է անում, որ հաջողակ հայ գործարարները հավաքվեն մեկ հարթակի շուրջ և համախմբվեն ի նպաստ ՀՀ տնտեսության և ներդրումային հնարավորությունների զարգացման: «Նախորդ տարվանից Տաշիր ընկերությունների հետ համատեղ նախաձեռնել ենք «Buissup» ծրագիրը, որը նպաստում է երիտասարդ գործարարության զարգացմանը: «Buissup Global Forum»-ը կանցկացվի սեպտեմբերի 5-ից 11-ը Դիլիջանում: 7 օրվա ընթացքում կազմակերպվելու են բիզնես դասախոսություններ սկսնակ և երիտասարդ բիզնեսմենների համար: 7 օրվա ընթացքում 200 մասնակից ստանալու է բիզնես գիտելիքներ: Նախորդ տարի ունեցել ենք հաղթող ինը թիմ, ներդրումային պորտֆելը մոտ 1,5 մլն դոլար էր»,-նշեց Ղումաշյանն` ընդգծելով նաև «Buissup»-ի տարբերությունները մեր երկրում և աշխարհում անցկացվող տարբեր ֆորումներից: «Մեր թիմերն աշխատում են մենթորների հետ, նրանք կատարելագործում են ներկայացված ծրագրերը, անելով այնպես, որ դրանք գրագետ ներկայացվեն ժյուրիին և «Armenian Business Forum»-ի շրջանակներում` մեր ամենամեծ միջոցառմանը, որն անցկացվելու է սեպտեմբերի 20-ին: Այն մի հարթակ է, որ համախմբում է 400-ից ավելի հաջողակ գործարարների: Այս տարի ֆորումի նպատակն է տարբեր երկրներից համախմբել գործարարների և ընդգծել ՀՀ դերը եվրոպական և ասիական բիզնես համայնքների միավորման մեջ: Մեզ համար դա շատ կարևոր նպատակ է»,-հավելեց  Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրենը:

«Buissup Global Forum 2022»-ի հիմնական մենթոր Նարեկ Ալեքսանյանը նշում է, որ այս ֆորումը թե կոնցեպտուալ առումով, թե բովանդակությամբ հետաքրքիր և Հայաստանի համար աննախադեպ միջոցառումների շարք է: «Ցանկացած հաջողված նախագծի հիմքում երեք կարևոր բաղադրիչ կա` հզոր գաղափար, կայուն թիմ և ռեսուրսներ: Ցանկացած նախագծի իրականացման դեպքում ինչ-որ բաղադրիչի պակաս կամ թերացում կա: Այս ֆորումի շրջանակում փորձում ենք լրացնել բացերը: Օրինակ` ռեսուրսների դեպքում հստակ նշված է, թե ինչպես է թիմը հասնելու այդ ռեսուրսներին: Գաղափարների տեսանկյունից, կարծես թե, խնդիրներ չունենք, բայց պետք է մեր առջև խնդիր դնենք, որ պետք է ունենալ գլոբալ գաղափարներ և լուծումներ, ոչ թե տեղայնացված, այս կերպ կկարողանանք ներկայանալ աշխարհին: Մյուս կարևոր բաղադրիչը թիմն է: Մենթորների առաքելությունը Դիլիջան եկած մեր մասնակիցների մոտ թիմային աշխատանքը զարգացնելն է: Միայն այդ կերպ կկարողանան յոթ օրվա ընթացքում որակյալ արդյունք ստանալ»,-ասաց Ալեքսանյանը: Ընդգծում է` այս ֆորումը կարևոր է այն իմաստով, որ մեր իրականության մեջ, հատկապես երիտասարդության շրջանում, սեր է սերմանվում գործարարության նկատմամբ:

«Text’n Pay Me» ընկերության համահիմնադիր Նարեկ Ալեքսանյանը նշում է` մասնակցելով նախորդ ֆորումին նրանք սկզբում լավ միտք ունեցող թիմ էին, ֆորումի ավարտին հաղթող թիմերից մեկը: 2022 թ.-ին ստանալով ֆինանսավորումը կյանքի են կոչել իրենց գաղափարը, հիմնել են գրասենյակ, ընդլայնել թիմը, գործընկերների թիվը երկու բանկից դարձել է 15-ը: Նշենք, որ «Text΄n Pay Me»-ն բանկային ստեղնաշար է, որը հնարավորություն է տալիս գումար փոխանցել ցանկացած նամակագրական հավելվածի միջոցով, որն ունի մուտքագրման դաշտ։ «QaylTech» ընկերությունը ևս նախորդ տարի դարձել է ֆորումի հաղթողներից մեկը: Տնօրեն Լիլիթ Գուրօղլյանն ընդգծում է` արդյունքում կարողացել են ընդլայնել թիմը, նորարարական պրոդուկտներն էլ դուրս կգան միջազգային շուկա: 2016 թ.-ից սկսած «QaylTech»-ի թիմը զբաղվում է շարժունակության խնդիրներ ունեցող մարդկանց վերականգնման ուղիների ստեղծմամբ՝ նախագծելով և արտադրելով իր սեփական սարքերը: «Medu» ընկերությունը ևս 2021 թ.-ին անցկացված ֆորումի հաղթողների շարքում էր: Ընկերության համահիմնադիր Գևորգ Գրիգորյանն ընդգծում է` Հայ գործարարների ասոցիացիայի օգնությամբ կարողացել են կյանքի կոչել իրենց գաղափարը, ընդլայնել թիմը, ավելի մեծ բյուջե տրամադրել գովազդային արշավին, դասախոսությունների նկարահանմանը, նյութատեխնիկական հագեցվածությանը: «Medu.am»-ի առաքելությունն է մատչելի և հասանելի դարձնել շարունակական մասնագիտական զարգացումը բուժաշխատողների համար:

«Buissup Global Forum»-ը իրականացվում է Հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Լուսինե Առաքելյան

Газ, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеру