Արգենտինայի փոխնախագահի դեմ մահափորձը ստիպել է Բրազիլիային վերանայել իր անվտանգության միջոցները
МЕЖДУНАРОДНОЕԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների դեմ մահափորձը ստիպել է թեկնածուներին վերանայել իրենց անվտանգության միջոցները հոկտեմբերի 2-ին նախատեսված Բրազիլիայի նախագահական ընտրություններին ընդառաջ, հայտնում է Reuters-ը։
Մասնավորապես, միջադեպը դրդել է Բրազիլիայի ներկայիս նախագահ Ժաիր Բոլսոնարուի նախընտրական շտաբին մտածել իր տեղաշարժման ընթացքում անվտանգության միջոցների ուժեղացման մասին։
Քիրշներին հաջողվել է անվնաս փախնել, երբ 35-ամյա բրազիլուհին լիցքավորված ատրճանակով կրակել էր նրա գլխից մի քանի մատնաչափ հեռավորության վրա։ Կրակողի ազգությունն ընդգծում է խիստ բեւեռացված Բրազիլիայում քաղաքական բռնությունների հետ կապված աճող մտահոգություններն ընտրությունների նախաշեմին:
«Այդ բռնությունն ու քաղաքական ատելությունը, որը սնուցվում է ոմանց կողմից, սպառնալիք է մեր տարածաշրջանի ժողովրդավարության համար»,- ուրբաթ վաղ առավոտյան Twitter-ում ասել է բրազիլացի ձախ առաջնորդ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան:
Իր հերթին, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն, ով առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, եւս կարծիքն է հայտնել Կիրշների դեմ մահափորձի մասին։
«Ցավում եմ, բայց սա ռիսկ է, որին գնում են բոլորը: Ես քիչ էր մնում մահանայի 2018թ. Ձախականներն անհանգստանում են ինձ համար։ Ես չէի կարծում, որ այն կլինի, բայց դա նորմալ է: Հուսով եմ, որ հետաքննություն կանցկացվի՝ պարզելու՝ արդյոք դա նրա գաղափարն էր, թե՞ ինչ-որ մեկը նրան վարձել էր դա անելու համար», - ասել է նա լրագրողներին հարավային Պորտո Ալեգրե քաղաքում: