Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ծայրահեղ վտանգներն ու ներքաղաքական նոր դասավորումները. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում ներքաղաքական գործընթացների ակտիվացման տեսանկյունից հետաքրքիր դասավորությունների ժամանակաշրջան է մեկնարկում։ Ընդհանրապես ամռան ամիսները՝ հատկապես հուլիսն ու օգոստոսը, ներքաղաքական առումով պասիվ փուլ են ներառում, իսկ աշնանը քաղաքական ուժերը, որպես կանոն, ակտիվանում են և նոր թափ են հաղորդում իրենց պայքարին։ Դրանով են պայմանավորված գրեթե յուրաքանչյուր տարի թեժ աշնան մասին խոսակցություններն այն համատեքստում, թե դրանով նոր փոփոխությունների մեկնարկ է սկսվելու։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ այս քաղաքական աշունը էապես տարբերվում է նախկին տարիների «թեժ աշուններից»։ Խնդիրն այն է, որ արտաքին վտանգը Հայաստանի ու Արցախի համար երբեք այսքան ծայրահեղ չի եղել, երբ արդեն մեր պետականության գոյությունն է դրված սպառնալիքի տակ։

Արցախյան պատերազմում պարտությունից հետո Հայաստանը դուրս չի գալիս զիջումների շրջապտույտից, իսկ մեզ վերաբերող հարցերը հաճախ որոշում են հենց արտաքին ուժերը և Հայաստանի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերում։ Բնականաբար, ՀՀ գործող իշխանությունները այսպիսի դեպքերում ամեն անգամ ի ցույց են դնում իրենց ապաշնորհությունն ու երկրի շահերը պաշտպանելու անկարողությունը։ Ուստի քաղաքական առումով տևական ժամանակ է, ինչ հասունացել է նրանց հեռացնելու անհրաժեշտությունը, որի համար պարարտ քաղաքական հող է առկա։ Բայց իշխանություններին հաջողվում է երկարաձգել իրենց պաշտոնավարումը։ Ուստի առանցքային վերլուծության թեմա է դառնում այն հարցը, թե ինչու մինչև հիմա իշխանություններին հեռացնելու օրակարգը հնարավոր չի եղել գլուխ բերել։ Հասկանալի է՝ մի կողմից այն արտաքին ուժերի գործոնն է առկա, որոնք շահագրգռված են, որ Հայաստանում թույլ իշխանություններ լինեն, որպեսզի կարողանան մեր երկրին վերաբերող իրենց ծրագրերը իրականություն դարձնել, դրա համար էլ տարբեր առիթներով նրանք ցույց են տալիս, որ աջակցում են Փաշինյանի իշխանությանը։

Առաջին հերթին հենց Թուրքիան ու Ադրբեջանն են շահագրգռված, որ Փաշինյանը մնա իշխանության, և Բաքուն ու Անկարան բացահայտ ներկայացնում են այդ հարցում իրենց դիրքորոշումը։ Մյուս կողմից էլ՝ առկա իրավիճակում որոշակի դեր են խաղում հասարակության ներսում ձևավորված անտարբերությունն ու հիասթափությունը՝ մասնավորապես իրավիճակի վրա ազդելու անկարողության տեսքով։ Սակայն հանրության հետ հետևողական աշխատանքի արդյունքում ընդդիմությունը կարող է ուղղորդել հանրային էներգիան, կառավարել առկա դժգոհությունները, հույս արթնացնել մարդկանց շրջանում և պայքարին նոր թափ հաղորդելով՝ արդյունքի հասնել։ Ու այս հարցում ամենակարևոր դերակատարությունը կարող է ունենալ խորհրդարանական ընդդիմությունը, որի մաս կազմող ուժերը սեպտեմբերի 2-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեցին պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։ Զուգահեռաբար, ակնհայտ է, որ քննարկումներ ու խոսակցություններ են սկսվել տարբեր քաղաքական ուժերի ու անհատների ակտիվացման մասին։ Ըստ էության, քաղաքական փոփոխություններն ու իշխանափոխությունն այսօրվա դրությամբ այնքան հրատապ հարցեր են, որ տարբեր գործիչներ ու ուժեր չեն կարող անտարբեր մնալ ու դիտել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի ու Արցախի հետ, ինչպես են հակառակորդները «հոշոտում» մեր պետականությունը։ Օրինակ՝ Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ որոշել է տեղափոխվել Արցախ՝ հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից, իսկ դրանից հետո Արցախի հարցի շուրջ միջազգային հանդիպումների շարք է սկսել։

Դրա հետ մեկտեղ մամուլում սկսեցին տեղեկություններ շրջանառվել նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի հետ կապված, որ նոր քաղաքական հարթակ է ստեղծում և հիմքեր է ապահովում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ակտիվացման հետ կապված։ Տպավորություն է, որ ներքաղաքական դաշտում նման տեղաշարժերը շարունակական են լինելու, քանի որ այլ գործիչներ և քաղաքական միավորներ ակտիվանալու նշաններ ևս ցույց են տալիս։ Եվ, իսկապես, առողջ, կարող ու հայրենասեր ուժերի ակտիվացումը և համախմբումը համազգային օրակարգի շուրջ կարևոր նշանակություն կարող է ունենալ երկիրը նոր վերահաս աղետից փրկելու տեսանկյունից։ Բայց պետք է նկատի ունենալ, որ այնպես չէ, թե ընդդիմադիր դիրքերից հանդես եկող բոլոր ուժերն են իրենց առաջ իշխանափոխության և երկիրը փոսից հանելու խնդիր դնում։

Չէ՞ որ կան նաև իշխանությունների «գրպանային» կուսակցություններ, որոնք քաղաքական դաշտ են գործուղվել իրական ընդդիմադիր ուժերի վրա ցեխ շպրտելու համար։ Մյուս կողմից էլ՝ ներքաղաքական տեղաշարժերի համատեքստում պետք է նկատի ունենալ նաև մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դիրքորոշումը: Հենց միայն ռուսաստանյան լրատվամիջոցների հպանցիկ ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ Մոսկվան չի կարող անմասն մնալ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներից և թույլ տալ, որ իր դիրքերը Հայաստանում թուլանան՝ մանավանդ այն դեպքում, երբ արդեն զգացվում են հակառուսական տրամադրությունների բորբոքման որոշակի միտումներ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха