Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Շատ բան կախ­ված կլի­նի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում իրա­վի­ճա­կի կար­գա­վոր­ման փոր­ձի հա­ջո­ղու­թյու­նից. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

rtvi.com-ը ««Բանակցողի փորձը կօգնի». Քաղաքագետները գնահատել են Վարդանյանի՝ Ղարաբաղում իրավիճակի վրա ազդելու հնարավորությունները» վերնագրով հոդվածում գրում է, որ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, թե Երևանի և Բաքվի միջև հակամարտության սրման ֆոնին ինքը հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այնտեղ գործարարը պատրաստվում է հիմնել Արցախի անվտանգության և զարգացման ճակատ, որպեսզի համախմբի բոլոր հայերին։

RTVI-ի հետ զրուցած փորձագետները կարծիք են հայտնել, որ Վարդանյանը կարող է դառնալ Հայաստանի քաղաքականության կարևոր դեմք, բայց շատ բան կախված կլինի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման փորձի հաջողությունից և ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ենթակառուցվածք ստեղծելու գործարարի կարողությունից: Ինչպես պարզաբանել է գործարարը, Արցախի անվտանգության և զարգացման ճակատը կստեղծվի տարբեր առաջադրանքներ կատարելու համար, բացառությամբ ռազմականի. «Դու ձեռներեց ես՝ բացի՛ր մասնաճյուղ Արցախում, դու ուսանող ես՝ արի՛ որպես կամավոր, դուք ուսուցիչ, բժիշկ կամ իրավաբան եք՝ եկե՛ք և խորհրդակցե՛ք առցանց, դու լրագրող ես կամ բլոգեր՝ արի՛ և գրի՛ր կամ նկարիր, թե ինչպես է ապրում Արցախը»։

Վարդանյանի խոսքով, այսօր Հայաստանի իշխանություններն «ակնհայտորեն չունեն ռեսուրսներ կամ ցանկություն լուծելու Արցախի խնդիրները»։ Միլիարդատերը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության համար։ Նա նշել է, որ առաքելության մանդատը «պետք է ամրագրվի որոշակի այնպիսի ժամկետով, որ պատրաստ լինենք ամբողջությամբ ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»։ Միևնույն ժամանակ, գործարարը կոչ է արել Ադրբեջանին հրաժարվել «ագրեսիվ հռետորաբանությունից» և հայերին Արցախից՝ «հայկական ինքնության օրրանից» դուրս մղելու փորձերից։

ՄԳԻՄՕ-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը պատմել է Ղարաբաղյան կարգավորման շանսերի մասին. «Իրադարձությունների զարգացման տրամաբանությունն այնպիսին է, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղը պետք է ինտեգրվի Ադրբեջանին։ Այսինքն, Ղարաբաղի ներկայիս ստատուս քվոն, որում առկա է նրա առանձին սուբյեկտությունը, աջակցում են միայն ռուս խաղաղապահները, որոնց կարգավիճակը պետք է հաստատվի 2025 թվականին, երբ նրանց գործող մանդատի ժամկետը լրանա։ Կա հնարավորություն, որ այդ պահին Ադրբեջանը որոշի, թե պետք է ավելի հեռուն գնա և սկսի Լեռնային Ղարաբաղի այն շրջանները, որոնք չեն վերահսկվում Բաքվի կողմից, ինտեգրել իր վարչաքաղաքական համակարգին»։ Հետո քաղաքագետը խոսել է Վարդանյանի քաղաքական հեռանկարների մասին. «Զգացմունքային տեսանկյունից Վարդանյանի այս քայլը կարող է լինել Փաշինյանին հակադրվելու փորձ, որը Ղարաբաղը չի տեսնում որպես իր քաղաքական ռազմավարության կարևոր մաս և ավելի շատ կենտրոնանում է ներհայաստանյան խնդիրների վրա։ Հավանական է, որ Վարդանյանը կկարողանա օգտագործել Ղարաբաղի թեման իր քաղաքական դիրքերն ամրապնդելու համար, բայց այդ իրավիճակում դեռ շատ անորոշություններ ունի, օրինակ՝ Վարդանյանի կարողությունը կապեր հաստատել Հայաստանում գործող քաղաքական կուսակցությունների հետ կամ ստեղծել սեփականը, որքան գրագետ նա կկարողանա հետադարձ կապ ստեղծել բնակչության տարբեր շերտերի հետ։ Իր մասնագիտական փորձով, կարողություններով և ռեսուրսներով, որոշակի հանգամանքներում Ռուբեն Վարդանյանը կարող է դառնալ հայ քաղաքականության կարկառուն դեմք և նույնիսկ պայքարել երկրի գլխավոր պաշտոնի համար՝ ընտրություններում մրցելով գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սակայն դրանով Վարդանյանը կարող է մի շարք դժվարությունների առաջ կանգնել։ Օրինակ՝ նա չունի հանրային քաղաքականության փորձ, չունի մշտական բնակության օրենսդրական պահանջը բավարարող՝ Հայաստանում ապրելու անհրաժեշտ տարիներ։ Այս առումով, իհարկե, Ռուբեն Վարդանյանը որպես մտավորական, որպես լայն հայացքների տեր մարդ, կարող է նախընտրելի լինել Հայաստանի բնակչության ինչ-որ մասի համար, բայց դա կբարդացնի շփումը բնակչության որոշ շերտերի հետ, օրինակ՝ թերի կրթվածների և նվազ ապահովվածների հետ»։

«Պետերբուրգյան քաղաքականություն» հիմնադրամի նախագահ Միխայիլ Վինոգրադովը դրական է գնահատել Վարդանյանի քայլը. «Վարդանյանի գործողությունները կարևոր քայլեր են, որոնք կարելի է դրական մեկնաբանել։ Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի շուրջ պարբերաբար սրացումներ են տեղի ունենում, երկու կողմից էլ կտրուկ հայտարարություններ են հնչում, լարվածության ու անհանգստության կետեր են առաջացել հենց Հայաստանի ներսում։ Նման պայմաններում Վարդանյանի կերպարը կարևոր է՝ հաշվի առնելով նրա ֆինանսական ռեսուրսները, բանակցողի հմտությունները և տարբեր կողմերի միջև որպես միջնորդ աշխատելու փորձը, որը նա ձեռք է բերել բիզնեսում կարիերա կառուցելիս։

Վերջապես, այդ ամենը առանցքային երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ պետությունների լրացուցիչ ուշադրությունն է հրավիրում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Վինոգրադովը նաև նշել է, որ Ղարաբաղում իրավիճակի կայունացումը Վարդանյանի համար առանցքային խնդիր է, որի հաջողությունը մեծապես կորոշի նրա հետագա կարիերայի զարգացումն ու քաղաքական ռազմավարությունը:Նիկոլ Փաշինյանի հետ Վարդանյանի մրցակցության մասին հնարավոր կլինի խոսել Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո, չնայած միանգամայն պարզ է, որ 2020 թվականի պատերազմի ելքը լուրջ հարված էր Փաշինյանի համար, բայց, այսպես թե այնպես, այսօր և՛ Փաշինյանը, և՛ Վարդանյանը շահագրգռված են թույլ չտալ, որ Ղարաբաղում իրավիճակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха