Յակուտսկում հայկական մշակութային կենտրոն կբացվի
КУЛЬТУРАՌԴ Յակուտսկ քաղաքում այսօր հայկական մշակութային կենտրոն կբացվի, հայտնում է РИА Новости-ն՝ ՌԴ հայերի միության «Երկրամաս» թերթին հղումով։
Կենտրոնի բացման արարողությանը մասնակցելու համար Հայաստանից Յակուտսկ կժամանի պաշտոնական պատվիրակություն՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ։
«Մշակութային կենտրոնի գլխավոր խնդիրներից է կրթությունը։ Այստեղ կսովորեցնեն հայերեն, ռուսերեն և յակուտերեն»,- նշել է տեղի հայ համայնքի նախագահ Անդրանիկ Նավոյանը։
Հայկական մշակութային կենտրոնում կաշխատի 12 մարդ։ Բացման օրը կկայանա մեծ համերգ։
Կենտրոնը կառուցվել է վերջերս բացված հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու հարևանությամբ։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



