Ռուսաստանը կոչ է արել Թուրքիային քրդական հարցը լուծել քաղաքական ճանապարհով
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին քրդական հարցը լուծել բացառապես քաղաքական ճանապարհով։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը։
«Կոչ ենք անում Թուրքիային ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ կրակի արագ դադարեցման ապահովման և 2015 թ-ի հուլիսին դադարեցված խաղաղ կարգավորման գործընթացի վերականգնման համար։ Քրդական հարցի լուծումը ընկած է քաղաքական հարթության մեջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում հայտարարել են, որ անհանգստացած են Թուրքիայի հարավ-արևելքում բռնության էսկալացիայով։
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



