Հայաստան մսի ներմուծման ցուցանիշները. վիճակագրություն
ЭКОНОМИКАՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Հայաստանի սպառողական շուկայում գնաճը 12 ամսում (2022թ. օգոստոսը՝ 2021թ. օգոստոսի համեմատ) 9.1 տոկոս է կազմել, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.2 տոկոս։ 2022-ի հունվար-օգոստոսին գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8.4 տոկոս է կազմել։
2022-ի օգոստոսին, 2021 թվականի նույն ամսվա համեմատ, հանրապետությունում խոզի եւ տավարի մսի գների աճ է գրանցվել՝ համապատասխանաբար 2.3 եւ 21.4 տոկոս, իսկ 2022-ի հուլիսի համեմատ՝ 1.7 եւ 1.2 տոկոս։
Այս ֆոնին Հայաստան խոզի մսի ներկրման ծավալն աճել է 1.7 անգամ։ Որոշակի աճ (15 տոկոս) է գրանցվել նաեւ հավի մսի ներմուծման մասով։ Տավարի մսի ներմուծման ծավալները գրեթե անփոփոխ են մնացել։
Մասնավորապես, տավարի մսի ներմուծումը Հայաստան 2022-ի առաջին յոթ ամսում կազմել է 1180 տոննա՝ ավելի քան 4 մլն դոլարի։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 1200 տոննա՝ 3.7 մլն դոլարի։ Խոզի միս ներկրվել է ավելի քան 6.6 հազար տոննա՝ ավելի քան 13.3 մլն դոլարի։ 2021-ի առաջին յոթ ամիսներին ներմուծվել է 3882 տոննա՝ 7.7 մլն դոլարի։
Հավի ներկրված մսի ծավալը կազմել է գրեթե 20 հազար տոննա՝ 27 մլն դոլարի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 17.5 մլն դոլարի 17 հազար տոննա հավի միս է ներկրվել։
2022-ի առաջին կիսամյակում Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի անկումը 5.5 տոկոս է կազմել։
Որպես պատճառ փորձագետները նշում են կառավարության ծրագրերի անարդյունավետ իրականացումը, մինչդեռ իշխանությունները պատճառաբանում են եղանակային պայմանները, ինչպես նաեւ դա բացատրում հարակից գործոններով (համաշխարհային շուկաներում գների աճ, արժույթների տատանումներ եւ այլն):
Արամ Դանիելյան