Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հունվարի մյուս կեսին հրաշալի առիթ ունենք Հայաստան գալու. Շողեր Գրիգորյան

ИНТЕРВЬЮ

Ամանորին ընդառաջ՝ Past.am-ը հյուրընկալել է երիտասարդ դերասանուհի Շողեր Գրիգորյանին, ով ամիսներ առաջ գտավ իր երջանկությունն ու այժմ բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Հեռուստաէկրանն ու Սունդուկյան թատրոնի բեմը ժամանակին իր ժպիտով լուսավորող դերասանուհին ամուսնությունից հետո առաջին անգամ անկեղծացել է՝ խոսելով իր ընտանեկան կյանքի մասին: Իհարկե, չենք մոռացել նաև տոնական տրամադրությունը:

-Շողեր, բոլորովին վերջերս կազմեցիք ընտանիք ու պատրաստվում էիք մեկնել Հայաստանից: Այժմ որտե՞ղ եք բնակվում:

-Ինչքան էլ որ երբևէ չէի պատկերացնի, որ կհայտնվեմ այդ քաղաքում, բայց ես ու ամուսինս այժմ բնակություն ենք հաստատել Մոսկվայում: Հուսով եմ՝ ժամանակավոր բնակություն:

-Փաստորեն, վերադառնալու նպատակ ունեք:

-Իհարկե, պարզապես ամուսնուս գործերն առաջիկայում Մոսկվայի հետ են կապված, բայց ինչպես ամեն հայ, ես էլ հույս ունեմ, որ կվերադառնանք: Կոստան Զարյանն իր հերոսներից մեկի միջոցով ասում է. «Երբ հայը լքում է լեռները, նսեմանում է, փոքրանում, բարոյալքվում։ Դառնում է ուրիշ, դատարկվում է մի ինչ-որ գաղտնիքից, մի ինչ-որ խորհրդից •••»: Հուսամ, որ պաթետիկ չի հնչում, բայց ես էլ եմ կարծում, որ ամեն հայ պետք է Հայաստանում ապրի (ժպտում է):

-Այդտեղ ձե՞ռք եք բերել ընկերներ, ծանոթներ:

-Հիմնականում, ամուսնուս ընկերները դարձել են նաև իմ ընկերները: Երբ Ֆրանսիայում էի, շատ արագ ընտելացա միջավայրին, որովհետեև մարդիկ այնտեղ շատ մարդամոտ են։ Եթե մեր թաղամասից ինչ-որ մեկը հավաքույթ էր կազմակերպում, ապա ինձ անպայման հրավիրում էին: Ես իրենց հետաքրքիր էի, որովհետև ուրիշ մշակույթի կրող էի, իրենց համար ես յուրօրինակ գեղեցիկ էի (ժպտում է): Այստեղ այլ է, շատ բաց չեն օտարների հանդեպ, ու դեռ բանալին չեմ գտնում։ Բայց գիտեմ՝ ռուսներն էլ, եթե վստահում են, ապա նվիրվում են։ Հիմա ավելի շատ հայերի ընկերակցություն եմ փնտրում, մի տեսակ ճիշտ հայերի կարիք ունեմ (ծիծաղում է):

-Ձեր և ձեր սիրելիի հարաբերությունները շատ արագ զարգացան, չունեի՞ք մտավախություն, որ հապշտապ որոշումը կարող է արդարացված չլինել:

-Գիտեք, չեմ կարծում, որ արագ էր: Մենք արդեն բավական ուշացած իրար գտանք (ժպտում է): Հավատացեք, որ ժամանակը հաճախ մեր դեմ է աշխատում, երբեմն հարաբերությունները կարող են հենց նույն երկար ժամանակի պատճառով փչանալ։ Իմ կյանքի այն ֆոնին, երբ ինքը հայտնվեց, լրիվ կոնտրաստ էր։ Դատարկախոսություններից հոգնել էի, ինքը լրիվ ուրիշ էր ու ես տարվեցի իր համարձակությամբ ու քաջությամբ։

-Այժմ ինչո՞վ եք զբաղվում, կարողանո՞ւմ եք շարունակել բեմական գործունեությունը:

-Դեռևս ուսումնասիրում եմ դաշտը, ներկայացումներ եմ նայում, կարդում եմ, առոգանությանս վրա աշխատում: Գտնում եմ, որ եթե աստեղ եմ հայտնվել, ուրեմն պետք է փորձեմ այստեղ հաջողել, հետո նոր կտեսնենք՝ ուրիշ ինչեր կան ինձ համար պատրաստված:

-Դերասանն աշխատում է հանդիսատեսի համար: Այդպես լռելով՝ չկա՞ մտավախություն, որ ասպարեզից դուրս կմնաք, ոլորտից կհեռանաք:

-Ինչ մեղքս թաքցնեմ, այդ մտավախությունները միշտ կան, նույնիսկ այն ժամանակ, երբ խաղում ես, զերծ չես դրանցից: Իմ մասնագիտությունն ամենանգամյա քննության մասնագիտություն է, չգիտես՝ կհաջողե՞ս, թե ՞ կտապալես:

-Նորից վերադառնանք անձնական կյանք: Ձեր պսակադրությունը տեղի ունեցավ Վենետիկի Սուրբ Ղազար եկեղեցում: Հետաքրքիր է, թե ո՞ւմ ցանկությամբ և մտահղացմամբ էր դա:

-Իմ (ժպտում է): Պատանեկությանս երազանքերից մեկն իրականացավ։ Երբ ինձ համար բացահայտեցի վենետիկյան հոգևոր կղզին, որտեղ հայ միաբանները դարեր շարունակ հայկական մշակույթի տարածմամբ են զբաղվում, որտեղ Աստված է ու իրեն փնտրող հոգիները, երազանք պահեցի, որ իմ կյանքի ամենակարևոր ուխտը հենց անտեղ պիտի կապեմ։

-Ոչ բոլորի ընտրյալներն են նման երազանքներն իրականություն դարձնում:

-Այո´, բայց իմ ամուսինը շատ հանգիստ տոնով ասաց՝ խնդիր չկա: Ընդհանրապես, ինչ «խելառ» բաներ խոսում եմ, ցանկանում, նա երբեք չի ասում, որ անհնար է: Իր պատասխանը միշտ հետևյալն է՝ կանենք, առաջ Աստված։

-Աղջկան, կնոջը գայթակղելու ամենադյուրին եղանակն է:

-Գուցե: Երևի այդ հատկության համար է, որ իրեն այդքան հեշտ սիրահարվեցի (ժպտում է)… Մի խոսքով, հայր Հարություն Պզտիկյանի և հայր Համազասպ Քեշիշյանի ջանքերով Աստծո օրհնությունը ստացանք հենց Մխիթարյան միաբանության եկեղեցու խորանում։

-Շողեր, ինչպե՞ս է վերաբերում ձեր ամուսինը ձեր մասնագիտությանը:

-Ինչպես ես կցանկանայի՝ շատ հարգանքով: Հատկապես սիրում, նույնիսկ հիանում է, երբ երգում եմ: Ըստ իր՝ ես նույնչափ շնորհալի երգչուհի եմ (ծիծաղում է): Բայց գիտեք, կարծում եմ, որ եթե անգամ դերասանուհի չլինեի, ապա, միևնույնն է, իր վերաբերմունքն իմ հանդեպ այլ չէր լինելու: Նա իմ մեջ գնահատում է այնպիսի բաներ, որոնք 5 տարեկան Շողերն էլ արդեն ուներ, այսինքն՝ ավելի խորքային բաներ, քան զուտ մասնագիտությունն է:

-Ձեզ խանդոտ կին համարո՞ւմ եք:

-Ինքս ինձ վրա ապշած եմ, բայց ոչ մի խանդ: Ես, որ նույնիսկ ընկերներիս եմ խանդում, ծնողներիս: Հիմա եմ հասկանում՝ Կտակարանում (Կորնթացիների գրքում), երբ նկարագրվում է իսկական սերը, ինչու է ասվում՝ սերը չի նախանձում: Մեկ այլ թարգմանության մեջ՝ չի խանդում․․․ Մենք իրար շատ ենք վստահում, նույնիսկ, երբ մոդելների հետ է աշխատում (ժպտում է):

-Որքան նկատել եմ՝ դուք բնույթով կենսախինդ եք, փոքր-ինչ խենթ ու խելառ: Ձեր ամուսնու հակապատկե՞րն եք, թե՞ լրացնում եք միմյանց:

-Ո´չ ես եմ իմ ամուսնուն սահմանափակում, ո´չ ինքը՝ ինձ։ Մենք իրար շարունակում ենք։ Ճիշտ է, ինքն ավելի վեհ է, ներող, բարձրացնող, ես՝ չարաճճի, միշտ նոր գաղափարներով, որոնց նա սատարում է։

 

-Սա ձեր ամուսնական կյանքի առաջին Ամանորն է: Հնարավո՞ր է, որ Հայաստան գաք Նոր տարուն:

-Չէ, տոների հետ կապված ուրիշ պլաններ ունենք։ Իսկ հունվարի մյուս կեսին հրաշալի առիթ ունենք Հայաստան գալու: Այնպես որ, եթե առիթը չհետաձգվի, շուտով կհանդիպենք։

-Կա՞ն ավանդույթներ, որոնք պահպանվելու են ձեր նորաստեղծ ընտանիքում:

-Իհարկե, հատկապես, որ մեր հայկական ավանդույթները քրիստոնեական հիմքերի վրա են, ու ըստ այդմ էլ, շատ գեղեցիկ ու հիմնային։ Ես հուսով եմ, որ մեր ընտանիքը հայկական ավանդական ընտանիք պետք է լինի, որտեղ էլ որ հայտնվենք ու հանդուրժողականության կամ մարդասիրության անվան տակ ինչ անհեթեթ քարոզչությամբ էլ մեր ուղեղները փորձեն լվանալ։ Ես ու ամուսինս շատ խիստ ենք տրամադրված որոշ «ժամանակակից» միտումներին:

-Որևէ անակնկալ պատրաստե՞լ եք ձեր սիրելիի համար:

-Թեև մենք պատրաստվում ենք հունվարի 6-ին նշել Սուրբ Ծնունդը, բայց ես դեկտեմբերի 24-ին անակնկալ կերպով պատրաստել էի Սուրբծննդյան սեղան, տոնական լույսեր, նույնիսկ իմ ձեռքով խմորեղեն էի պատրաստել (ժպտում է): Շատ հավանեց, կարծում եմ՝ ստացվեց անակնկալս:

-Ի՞նչ ակնկալիքներ, երազանքներ ու ցանկություններ ունեք 2016 թվականից:

-Շատ անկակալիքներ ունեմ թե՛ կինոյի, թե՛ թատրոնի ոլորտում, ինչն այստեղ իսկապես բարձր մակարդակի վրա է: Նաև շատ են խիստ անձնական-ընտանեկան նպատակներս: Բայց մի բան կա, որն առաջնային է. կցանկանայի, որ Ղարաբաղի հարցը լուծում գտներ, արդեն անտանելի է սահմանից վատ լուր լսելը:

-Միանում ենք Ձեր՝ հատկապես վերջին տողերին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

-Ես էլ շնորհավորելով գալիք տոները, ուզում եմ, որ երբեք չընկճվենք, չվհատվենք, ամեն տարին նոր փորձություն, բայց և նոր լույս է բերում։ Մենք անցնող տարին ազգովի փորձաքննություններով անցանք, բայց պատվով անցանք: Ցանկանում եմ, որ հատուցումն այս տարի լինի։ Թող Քրիստոսի Ծննդի լույսն իսկապես լցվի մեր տները, մեր սրտերը, մեզ ջերմացնի միմյանց հանդեպ։ Մաղթում եմ, որ սերը թագավորի: Սիրո տարի թող լինի 2016-ը: Աստծո առատ օրհնությունը բոլորիս ընտանիքներին։

Նելլի Մարգարյան

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри