ԱՄՆ-ը 2 մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար․ Պետդեպ
МЕЖДУНАРОДНОЕՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ Պետդեպարտամենտը 2 միլիոն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար։ Այս մասին ասված է Պետդեպի հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգներն ուրախ է հայտարարել տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու նպատակով 2020 թ. աշնանը Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև ինտենսիվ մարտերից տուժած տարածքներում հումանիտար ականազերծման գործողությունների իրականացման համար 2.000.000 դոլարի հատկացման մասին։ Հակամարտության գոտում ականները և չպայթած զինամթերքը շարունակում են սպանել և խեղել խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը և խոչընդոտել տեղահանված բնակչության անվտանգ վերադարձին:
Հիմք ընդունելով 2021 թ. նոյեմբերին տրամադրված 500.000 դոլարը՝ Միացյալ նահանգների նոր ֆինանսավորումը շարունակելու է խթանել ականազերծող կազմակերպությունների տեխնիկական ներուժը՝ մահաբեր ականների և չպայթած զինամթերքի վնասազերծման համար: Այս ջանքերը շատ կարևոր դեր են խաղում մարդկանց անվտանգության ամրապնդման հարցում և թույլ են տալիս տեղահանվածներին իրենց տները վերադառնալ ու անվտանգ կերպով վերականգնել իրենց կյանքը։
Միացյալ Նահանգները հասարակ սպառազինությունների ոչնչացման խոշորագույն ֆինանսական աջակիցն է աշխարհում, որը 1993 թվականից ի վեր ավելի քան 4,7 միլիարդ դոլարի ներդրում է արել 100-ից ավելի երկրում՝ քաղաքացիական բնակչության համար ականների ու չպայթած զինամթերքի ներկայացրած վտանգի չեզոքացման միջոցով միջազգային խաղաղության ու անվտանգության ամրապնդման համար», - ասված է հաղորդագրության մեջ։