Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գործնականի ու բովանդակայինի բացակայության լրացումը՝ շոուներով․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ գործող իշխանությունների օրոք բովանդակության փոխարեն ձևականությունները, ցուցադրականություններն ու շոուներն են դարձել օրինաչափություն։ Այդպես եղել է միշտ՝ 2018 թվականի իշխանափոխության առաջին իսկ օրերից: Իսկ դրա արդյունքում քայլ առ քայլ թուլացել ու թուլանում է հանրության զգոնությունը, քանի որ ցուցադրականությունը շատ հաճախ ընդունվում է իրականի փոխարեն։ Այս տրամաբանության շրջանակներում ժամանակին Նիկոլը հանրությանը խոստումներ էր տալիս «ժողովրդից թալանվածը» կոպեկ առ կոպեկ վերադարձնելու մասին, անգամ այդ հարցին նվիրում էր իր ելույթների ամենակարևոր հատվածները ու այդպիսով մարդկանց անիմաստ հույս էր ներշնչում, թե իրենց սոցիալ-տնտեսական դրությունը շատ շուտով բարելավվելու է, եկամուտներն աճելու են։

Ու չորս տարի շարունակ, նաև հիմա «բռնոցի-թողոցիների» ու բացառապես քաղաքական հենք ունեցող քրեական գործերի հարուցման շուրջ շոուները շարունակվում են, սակայն մարդիկ այդպես էլ իրենց սոցիալական վիճակի վրա որևէ դրական ազդեցություն չեն զգում, իսկ այդ քրեական գործերը չեն էլ հասնում ակնկալված հանգուցալուծմանը։ Ուղղակի իշխանություններին պետք է, որ ցուցադրականություն ապահովվի, մամուլում հնչեղ վերնագրերով նյութեր հայտնվեն։ Այս ամենի հետ մեկտեղ, իշխանություններն իրենց պաշտոնավարման ընթացքում անընդհատ խոսել են, թե Հայաստանին վերադարձրել են ինքնիշխանությունը, բայց արդյունքում մի այնպիսի վիճակ ունենք, որ մեր ինքնիշխանությունն ուղղակի քայքայված վիճակում է։

2021 թվականի մայիսից սկսած ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, ավելին՝ մեր տարածքների նկատմամբ պաշտոնական մակարդակով Բաքուն հավակնություններ է ներկայացնում, բայց Ալիևի հոխորտանքներին արձագանքելու ու ՀՀ ինքնիշխանությունը միջազգային հարթակներում պաշտպանելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը նախընտրում է «աննախադեպ ու գույնզգույն» միջոցառում կազմակերպել սեպտեմբերի 21-ին անկախության տոնը նշելու համար։ Նույնպիսի մոտեցմամբ էին, ցավոք, առաջնորդվում նաև պատերազմի ընթացքում: Շոուների պակաս չի եղել նաև սպառազինությունների ձեռքբերման հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը ՍՈւ 30-ների ֆոնին նկարվում էր, որոշ ժամանակ անց գրառում կատարում, թե ՍՈՒ-30ՍՄ-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը։

Իսկ 2020 թվականի հուլիսի 3-ին Փաշինյանը ևս մեկ գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ ՍՈՒ-30ՍՄ-ները «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, ընդ որում՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ։ Ու այդպես նա մանիպուլացնում էր հասարակությանը, մինչև որ պատերազի ընթացքում այդ կործանիչների օգտագործման հետ կապված հարցեր բարձրացվեցին, և ինքը ստիպված էր խոստովանել, թե Հայաստանի գնած ՍՈՒ-30ՍՄ կործանիչները հրթիռներ չունեն, քանի որ չեն հասցրել գնել դրանք մինչև պատերազմը։ Հատկանշական է, որ մեծ ջանասիրությամբ իշխանությունները պարբերաբար հանրությանը տեսանյութեր էին ներկայացնում հայկական ԱԹՍ-ների հնարավորությունների մասին, սակայն պատերազմի ժամանակ դրանք այդպես էլ չկարողացան խնդիր լուծել։

Մյուս կողմից՝ իշխանությունները մի շարք միջոցառումների կազմակերպման տակ գրեթե միշտ փորձել են միջազգային համագործակցության շղարշ ստեղծել ու դրանով բավարարվել։ Օրինակ՝ օրերս ընթացող «STARMUS» միջազգային գիտական փառատոնը, որին հրավիրված էին տարբեր գիտնականներ, արվեստի գործիչներ, քննարկումներից ու արարողակարգային միջոցառումներից այն կողմ չանցավ։ Եվ ուշագրավ է, որ չեղան կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք կարող էին նպաստել Հայաստանի տնտեսական առաջընթացին, գիտության և տեխնիկայի զարգացմանը։ Ու եթե արարողակարգային մասերը հանում ենք, ապա տակը ոչինչ չի մնում։ Ավելին, արդեն իսկ կան տեղեկություններ, որ նույնիսկ կազմակերպչական առումով խայտառակ շատ խնդիրներ են եղել: Մի խոսքով՝ բոլոր ոլորտներում միայն շոու է, ցուցադրականություն՝ զրո բովանդակությամբ ու «մինուսային» արդյունքներով: Դա վերաբերում է նաև դաշնակից պետությունների հետ համագործակցությանը: Օրինակ՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները կաղում են, չնայած Փաշինյանը Վլադիվոստոկում փորձում էր տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ կարգին է։

Մեծ հնարավորություններ կան նաև Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ՝ հատկապես այն պարագայում, երբ Թուրքիա-Հունաստան հարաբերությունները լարվել են, և դա հաշվի առնելով՝ Արևմուտքը նորագույն սպառազինություններ ու տեխնիկական միջոցներ է տրամադրում Աթենքին։ Բայց հնարավորությունները՝ հնարավորություններ, անհրաժեշտությունը՝ անհրաժեշտություն, իսկ Նիկոլն ու իր թիմը ո՛չ հեռանում են, ո՛չ դադարում երկրին վնաս տալ: Դե, նրանց պարագայում օգուտ տալու մասին խոսելը խելագարություն կլինի:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха