Ամբողջական և կայուն զինադադար է անհրաժեշտ. ԵԽ նախագահ
МЕЖДУНАРОДНОЕՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտերի մասին լուրերը չափազանց մտահոգիչ են։
«Ամբողջական և կայուն զինադադար է անհրաժեշտ։ Խաղաղությանը և կայունությանը այլընտրանք չկա, և չկա այլընտրանք դիվանագիտությամբ դրանք ապահովելուն»,- գրել է Միշելը:
Ավելի վաղ նա տեղեկացրել է, որ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խնդրանքով Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ աշխատելու հետագա սրացումները կանխելու ուղղությամբ: