Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Այսօր կովկասյան նոր պատերազմը ձեռնտու չէ աշխարհի հզորներից ոչ մեկին». «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

riafan.ru–ն գրում է, որ ուկրաինական տեղեկատվական դաշտում ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին հերթական սրացումը։ Քաղաքագետների կարծիքով, Ռուսաստանի Դաշնության ռազմական հատուկ գործողության ֆոնին Կովկասում նոր պատերազմն այսօր ձեռնտու չէ առանցքային ուժերից ոչ մեկին։ Ուկրաինական Ապագայի ինստիտուտի փորձագետ Իգոր Տիշկևիչի կարծիքով, կովկասյան նոր պատերազմն այսօր ձեռնտու չէ աշխարհաքաղաքական առանցքային խաղացողներից որևէ մեկին։ «Այսօր Կովկասում նոր ռազմական սրացումը ցանկալի չէ ո՛չ Եվրամիության, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Իրանի համար:

Դա նմանապես շահավետ չէ նաև Ռուսաստանի համար, քանի որ Կրեմլը շատ է շահագրգռված հակամարտության գոտում անցնող նոր տրանսպորտային միջանցքների նախագծերի իրագործմամբ։ Վերջապես, սա հերթական ռազմական «ապտակն» է Փաշինյանին, որի քաղաքական դիրքերն այսօր այնքան էլ կայուն չեն, և դա կարող է նաև լինել որպես պաշտոնական Երևանը Ռուսաստանի ազդեցության դաշտում պահելու միջոց»,- ասել է փորձագետը։ Ըստ Տիշկևիչի, մյուս կողմից՝ հիմա ռուս քաղաքական գործիչներին անհրաժեշտ է «հաջողության պատմության» ցուցադրություն, այսինքն, որ «ռուսական զենքն ուժեղ է, իսկ Ռուսաստանը հուսալի պաշտպան է»։ «Այդ ֆոնին Փաշինյանը փորձում է օգտագործել 1995 թվականի մարտի 16-ի 102-րդ ռուսական ռազմաբազայի իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի մեխանիզմը։ Ինչպես նաև այն պայմանագրերի համակարգը, որը թույլ է տալիս Ռուսաստանից օգնություն խնդրել ոչ միայն նախկին ԽՍՀՄ սահմանները պաշտպանելու համար։

Եվ քանի որ Հայաստանի տարածքում թիրախներ են խոցվել, նա դիմել է ՀԱՊԿ-ին,նշել է Տիշկևիչը, - Հայաստանի և անձամբ Փաշինյանի համար անհրաժեշտ են հանրային այնպիսի գործընթացներ, որոնք ցույց են տալիս ազգային շահերի արդյունավետ պաշտպանությունը Երևանի կողմից վերահսկվող տարածքում։ Կովկասում լայնածավալ ռազմական գործողություններ պետք չեն նաև Թուրքիային ու Ադրբեջանին։ Բայց, միևնույն ժամանակ, ցանկալի է հասնել վիճելի տարածքների շուրջ բանակցելու՝ Երևանի ավելի մեծ պատրաստակամության»։ Վերլուծաբանը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն՝ ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, արդեն հայտարարել է, որ «խնդրի ռազմական լուծման տարբերակ» չկա։ «Նման հայտարարություններ կարելի է սպասել նաև մի շարք եվրոպական երկրների ղեկավարներից։ Ի վերջո, ԵՄ-ի համար, Ռուսաստանի Դաշնության հետ գազի հարցերի շուրջ վեճի ֆոնին, «կապույտ վառելիքի» մատակարարումների հարավային ուղղությունը վտանգի ենթարկելու պատճառ չկա,- ընդգծել է վերլուծաբանը,– միևնույն ժամանակ, Ռուսաստանն ունի բավականաչափ ուժեր տարածաշրջանում ադրբեջանական բանակին արդյունավետ հակազդելու համար, սակայն նա չի շահում ո՛չ Բաքվի, ո՛չ Անկարայի հետ հարաբերությունների սրումից։

Ու թեև քաղաքական ռիսկերը համեմատաբար բարձր են, այնուամենայնիվ, անհրաժեշտ է մկանները ճկել և ցույց տալ, որ «Ռուսաստանից վախենում են, հետևաբար հարգում են»»։ Իրենց հերթին Կենտրոնական Ասիայի երկրները ձևացնում են, թե ոչ մի առանձնահատուկ բան էլ տեղի չի ունենում, նշել է Տիշկևիչը։ «Ասիացիները նման արկածների մեջ մտնելու կարիք չունեն, նրանց համար կողքից դիտելը շատ ավելի հեշտ և անվտանգ է: Բայց Բելառուսի համար՝ Լուկաշենկոյի գլխավորությամբ, Էրդողանի ու Ալիևի հետ վիճաբանությունը հավասարազոր է ինքնասպանության։ Ի վերջո, դա առևտուր է, բելառուսական ռազմարդյունաբերական համալիրի ապրանքների վաճառքի շուկաներ և, ամենակարևորը, արևմտյան պատժամիջոցները շրջանցելու «սխեմաների» զգալի մասն է,- նշել է վերլուծաբանը:- Այդ իրավիճակում Մոսկվայի եւ Երևանի համար միանգամայն տրամաբանական ելքը ուժի ցուցադրումն է։ Ադրբեջանի սահմանով «տեխնիկայի հիմնական անցման» նման մի բան: Այդ դեպքում ռուսական լրատվամիջոցները կկարողանան ցույց տալ, թե ինչպես են ռուսական զորքերը դադարեցրել պատերազմը միայն իրենց ներկայությամբ։

Իսկ հայկական լրատվամիջոցները կկարողանան ասել, որ «հնարավոր է եղել տապալել ադրբեջանական կողմի ագրեսիվ տրամադրությունները», և նման իրավիճակում բոլորը երջանիկ կլինեն»։ Ըստ քաղաքագետի, «այսօր կովկասյան նոր պատերազմը ձեռնտու չէ համաշխարհային խաղացողներից և ոչ մեկին, բայց կա հակամարտության հնարավոր կարգավորման մեկ այլ չափազանց կարևոր արտաքին քաղաքական հետևանք»։ «Ողջ ՀԱՊԿ-ի իրական արձագանքի բացակայությունը կարող է ցույց տալ այդ կազմակերպությունում ներքին վակուումը։ Մինչ այժմ դաշինքի միակ իրական գործողությունը եղել է ոստիկանական առաքելությունը Ղազախստանում, որն իսկապես ամրապնդել է Մոսկվայի արտաքին քաղաքական ազդեցության ուրվագիծը: Սակայն այսօր Փաշինյանին, որը բազմիցս սիրախաղ է արել արևմտյան կառույցների հետ, դժվար թե թույլ տան օգտվել ՀԱՊԿ-ի օգնությունից»,- կանխատեսել է փորձագետ Տիշկևիչը։ Հիշեցնենք, որ դեռ մինչև նիստը՝ սեպտեմբերի 13-ին, Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել էր ՀԱՊԿ-ի հնարավոր արձագանքը Հայաստանի դիմումին։

Նրա խոսքով, նշված դեպքում խոսքն առաջին հերթին Ռուսաստանի արձագանքի մասին է, որն անպայման պետք է կանխի հակամարտությունը։ «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցներին, ապա այդ դաշինքի որակը, ուկրաինական իրադարձությունների ֆոնին, թույլ չի տալիս մեզ պարծենալ, որ ինչ-որ մեկը մեր գործը կանի մեր փոխարեն»,- հավելել է Զատուլինը։ Նա պարզաբանել է, որ Ռուսաստանը պետք է ստուգի հայ զինվորականների շրջանում մեծածավալ կորուստների մասին տեղեկատվությունը, և Գյումրիում գտնվող իր բազան պատրաստի վիճակի բերի։ Իրավիճակը նաև սրել է քաղաքական իրավիճակը Հայաստանում, որի իշխանությունը ժողովրդականություն չի վայելում Ղարաբաղյան հակամարտության արդյունքների պատճառով, եզրափակել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами