Մեսին 500-րդ հանդիպումը կանցկացնի «Բարսելոնայում»
СПОРТԱրգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին «Բարսելոնայի» մեկնարկային կազմում է «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի խաղում: «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը 500-րդ հանդիպումը կանցկացնի կատալոնական թիմում: Մեսին 2004-ից է «Բարսելոնայում» եւ նվաճել է 26 թիմային տիտղոս: Նա Իսպանիայի յոթակի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, աշխարհի ակումբային առաջնության եռակի չեմպիոն, Իսպանիայի եռակի գավաթակիր, վեցակի սուպերգավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր:
«Բարսելոնայի» մեկնարկային կազմը՝ «Բետիսի» դեմ.
Բրավո, Ալվես, Մասկերանո, Վերմալեն, Մաթյո, Ռակիտիչ, Բուսկետս, Սերխիո Ռոբերտո, Մեսի, Նեյմար, Սուարես:
«Բարսելոնա» - «Բետիս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:30-ին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



