Էրդողանն ու Պուտինը Սամարղանդում կքննարկեն ռուսական գազի մատակարարումների հարցը
МЕЖДУНАРОДНОЕՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը Սամարղանդում կայանալիք հանդիպմանը կքննարկեն ռուսական գազի մատակարարումները, մասնավորապես՝ ռուբլով և լիրայով մասնակի վճարման մանրամասները, RIA Novosti-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։
Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները պայմանավորվել են ռուբլով մասնակի վճարումներ սկսել Թուրքիա ռուսական գազի մատակարարման համար, ավելի վաղ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն Թուրքիայի կողմից ռուսական գազի գնման վերաբերյալ ռուբլով, Անկարան Մոսկվայի հետ քննարկում է տարանցման որոշ մասը թուրքական լիրայով վճարելու հնարավորությունը։
«Այո, օրակարգում կլինեն գազի հարցը, մասնավորապես, ազգային արժույթով վճարման պայմանագրի մանրամասները», – ասել է աղբյուրը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով են առաջնորդները քննարկում ռուսական գազի մատակարարումները Թուրքիա։