Ереван, 18.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Աստղագուշակ՝ դեկտեմբերի 31-ի համար

ЛАЙФ

Lurer.com-ը գրում է.

Խոյ: Այսօր ի զորու եք շատ բեռ վերցնել ձեր ուսերին: Դուք ուժի մեծ ներհոսք եք զգում: Բայց օրվա ընթացքում կլինեն պահեր, որ կընկնեք հիշողությունների գիրկը, կմտաբերեք անցնող տարվա ոչ այնքան հաճելի պահերը: Այնուամենայնիվ, դուք հույսով եք նայում ապագային և աշխատում եք ճանաչել ինքներդ ձեզ՝ ունեցած թերությունները վերացնելու նպատակով:

Մտերիմների հետ հարաբերություններում հետևեք ձեր խոսքերին, որպեսզի չփչացնեք ձեզ շրջապատող մարդկանց տոնական տրամադրությունը: Չէ՞ որ, առանց այն էլ, այսօր մարդկանց տրամադրությունը անկայուն է: Լավ կլինի Ամանորը դիմավորել մերձավորների ընկերակցությամբ:

Ցուլ: Մի վախեցեք դժվարին խնդիներից, այսօր դուք կհաղթահարեք իներտությունը, ինչը սեփական ուժերի նկատմամբ վստահություն կներշնչի ձեզ և կօգնի կենտրոնանալ: Ամենատարբեր գնումները հաջող կլինեն, հատկապես՝ հագուստի և կոշիկի: Դուք գոհ կմնաք ձեռք բերածով:

Անձնական կյանքում ամեն ինչ ներդաշնակ և հանգիստ է: Մտերիմները կընդունեն ձեր խորհուրդները և, եթե հարկ լինի, կհասնեն օգնության առաջին իսկ կանչով: Կենսական ներուժը չի լքի ձեզ ողջ օրվա ընթացքում:

Երկվորյակ: Լավ մտածեք և վերլուծեք անցած իրադարձությունները, հնարավոր է, գտնեք ձեզ հուզող հարցերի պատասխանները: Այսօր կարիք չկա ռիսկի դիմելու, դա կարող է հանգեցնել անսպասելի հետևանքների: Արեք միայն այն, ինչը հարյուր տոկոսով կհասցնեք տրամաբանական ավարտին և, բացի այդ, պատրաստ եք այդ գործում իրադարձությունների չնախատեսված ընթացքին:

Հատուկ ուշադրություն հատկացրեք սիրելի մարդուն: Թեև ձեր միջև հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ, այնուամենայնիվ միասին անցկացրած երեկոն կօգնի, որ հետագայում ավելի լավ հասկանաք միմյանց: Այսօր ձեր էներգիան անսպառ է:

Խեցգետին: Ձեր հավակնոտությունն այսօր կարող է հետագա գործողությունների համար լավ պատճառաբանություն դառնալ: Դուք կկարողանաք պաշտպանել սեփական կարծիքը, կարևոր խոսակցություններ վարել ղեկավարների և գործընկերների հետ: Եթե այսօր փորձեն ձեզ հարկադրել անհապաղ որոշում կայացնել, մի համաձայնեք: Մինչև վերջնական պատասխան տալը, լավ ծանրութեթև արեք բոլոր մանրամասները:

Այսօր մտերիմները լրացուցիչ միջոցների կարիք կունենան, ինչը կստիպի ձեզ լայն բացել քսակը: Դուք լավ կզգաք ձեզ, սակայն կենսական ներուժն այսօր մեծ չէ: Հնարավոր է անքնություն զգաք:

Առյուծ: Այսօր դժվար թե ձեզ հաջողվի շատ ծրագրեր իրականացնել, ինչը կարող է հանգեցնել հիասթափության, տարբեր ձգձգումների և նյարդային վիճակների: Ավելի լավ է քիչ գործ ձեռնարկել, բայց այդ ամենին ավելի մեծ ուշադրություն հատկացնել: Մի փորձեք միանգամից մի քանի խնդիր լուծել: Հաջող և օգտակար կլինեն այսօրվա բոլոր գնումները:

Ձեր մտերիմների կամ բարեկամների մասին անսպասելի լուրն իր ազդեցությունը կթողնի ողջ օրվա վրա: Երեկոյան անհրաժեշտ է լավ հանգստանալ և լիցքաթափվել հարազատների շրջապատում:

Կույս: Հուզմունքն ու տարբեր ապրումներն այսօր հնարավոր են ամեն քայլափոխի: Դուք կզգաք, որ շատ բաներ, որոնց նախկինում հանգիստ եք վերաբերվել, ձեր մեջ հակասական զգացումներ են առաջացնում: Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու:

Ձեր շատ ապրումներ պայմանավորված են անձնական կյանքով: Հնրավոր է՝ ձեզ պատի ուրիշի սերը նվաճելու կամ վերադարձնելու բուռն ցանկություն: Դուք այսօր չափից ավելի եք կենտրոնացած ձեր անձի վրա, ինչը դուր չի գալիս մտերիմներին:

Կշեռք: Այսօր շատ դյուրագրգիռ եք: Երբ ինչ-որ բան չի համապատասխանում «համաշխարհային» ստանդարտներին, ապա դա կարող է խիստ հիասթափեցնել ձեզ: Ձգտում եք շրջապատի մարդկանց զարմացնել ձեր ինքնատիպությամբ և անսովորությամբ: Ամենայն հավանականությամբ, դուք կհասնեք ձեր ուզածին, բայց դրա համար հարկ կլինի պապանել ինքնատիրապետումը:

Անձնական կյանքում նույնպես ցանկանում եք ունենալ իդեալական հարաբերություններ, բայց այստեղ կարող են դժվարություններ ծագել: Ձեր ֆանտազիաները, ավաղ, հիմնականում կմնան չիրականացված, որովհետև սիրելիին վերադաստիարակելն այսօր անհնար կլինի:

Կարիճ: Թեև ձեր շուրջը տոնական տրամադրություններ են, այսօր կարելի է հաջողության հասնել հատկապես աշխատասիրության և ջանադրության շնորհիվ: Գնումներ կատարելիս զգույշ եղեք: Այսօրվա իրարանցման մեջ կարող եք կորցնել զգոնությունը և անազնիվ մարդկանց համար թիրախ դառնալ:

Եթե ձեր անձնական կյանքում սպասվում են փոփոխություններ, ապա դրա համար ամենահարմար օրն է: Դուք կարող եք պատասխանատվության ավելորդ բեռն ու բացասական զգացումները թողնել անցնող տարում: Կտրեք ոչ հարկավոր կապերը, և հաջողությունը կժպտա ձեզ նոր տարում:

Աղեղնավոր: Բուռն գործունեությունն այսօր, ամենայն հավանականությամբ, լավ արդյունքների չի հանգեցնի: Հաջողության կհասնեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր նախատոնական այս օրը կկարողանան կենտրոնանալ գործերի, այլ ոչ թե ունայնության վրա: Զերծ մնացեք կասկածելի արարքներից:

Սիրելի մարդու հետ հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա: Հնարավոր են տարաձայնություններ և վեճեր: Ճիշտ չհասկացված բառերը կարող են բաժանման պատճառ դառնալ: Կենսական ներուժը մեծացնելու նպատակով խորհուրդ է տրվում զբոսնել մաքուր օդում:

Այծեղջյուր: Հնարավոր է գործերում անսպասելի հաջող ընթացք, նույնիսկ եթե այդպիսի հաջողության հույսեր չունեիք: Դուք այսօր միտված եք ոչ միայն ձեր հանդեպ ավելի մեծ ուշադրություն պահանջելու, այլև նվազեցնելու շրջապատող մարդկանց արժանիքները: Սակայն զգուշացեք նույն կերպ վերաբերվել այն մարդկանց, ումից կախված է ձեր կարիերան:

Նախատոնական այս օրը արժե համարձակություն հանդես բերել անձնական կյանքում: Այդ դեպքում, հնարավոր է, դուք նոր տարին դիմավորեք նրա հետ, ում մասին երազում եք: Ավելին, այսօր դուք անտարբեր չեք թողնի հակառակ սեռի շատ ներկայացուցիչների:

Ջրհոս: Հարմար օր է սկսած գործերը ավարտին հասցնելու համար: Ջանք թափեք և ուշադրություն մի դարձրեք նախատոնական իրարանցմանը: Այդ դեպքում հաջողության կհասնեք աշխատանքում: Չէ՞ որ դուք ցանկանում եք նոր տարի մուտք գործել առանց ավելորդ հոգսերի և կախվածությունների:

Անձնական կյանքում սպասվում է ներդաշնակություն, ինչի համար բավականին նպաստավոր պայմաններ կան: Եթե մտերիմներից որևէ մեկի հետ բարդ հարաբերությունների մեջ եք, ապա այսօր կկարողանաք հարթել ամեն ինչ: Ձեր կենսական ներուժն այսօր շատ մեծ է:

Ձկներ: Դուք այսօր կհամոզվեք, որ ձեր գործերում կայունություն չկա: Տոների նախօրյակին իրադարձությունների անսպասելի զարգացումները կարող են խախտել բոլոր ծրագրերը, ինչը կհիասթափեցնի ձեզ: Եթե այնուամենայնիվ որոշել եք բարդ խնդիրներ լուծել, ապա դա ծրագրեք առավոտյան ժամերին: Չարժե այսօր ռիսկի դիմել և չմտածված քայլեր կատարել:

Մտերիմ մարդիկ այսօր կօգնեն ձեզ հաղթահարելու դժվարին խոչընդոտները, կհոգան ձեր մասին: Մի ծանրաբեռնեք ձեզ և ծանր ֆիզիկական աշխատանք մի ձեռնարկեք: Ավելի լավ է երեկոն անցկացնեք հանգիստ միջավայրում:

Айвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничестваIDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст» Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео) FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируБезопасное рабочее место как гарантия развитияВесенняя акция в Мегамолле от Idram&IDBankКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст» Это, кроме вреда, ничего не дает: «Паст» Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеБольше 7000 переселенцев из Арцаха в Армении получили гуманитарную помощь при поддержке АНО «Евразия» «Хотим купить ваш товар, укажите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве на площадках объявлений.Подведены итоги программы «Ucom Fellowship 2025»: лучшие эко-стартапы получили финансирование Четыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селах