Ալիևի հայտարարությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ռազմական էսկալացիան տեղի է ունեցել ինքնաբերաբար. Արտակ Զաքարյան
БЛОГԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Սամարղանդում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արարողակարգային բաց մասում արված հայտարարություններում, Ալիևը նշեց, որ հայ-ադրբեջանական ռազմական լայնամասշտաբ բախումները ձեռնտու չեն եղել ոչ Ադրբեջանին, և ոչ էլ Հայաստանին: Ալիևի հայտարարությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա ՌԴ նախագահի մոտ արդարանալով, ցանկանում էր վստահեցնել, որ ռազմական էսկալացիան տեղի է ունեցել ինքնաբերաբար, իսկ ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածք է ներխուժել իր կամքին հակառակ:
Սա Ալիևի անկեղծությունն էր, թե ոչ դժվար է ասել: Սակայն նրա հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ինչ-որ երրորդ ուժ(եր) ցանկանում է ապակայուացնել իրավիճակը Հարավային Կովկասում: Հատկապես, որ իր խոսքում Ալիևը նշեց նաև, որ հիմա կարևոր է, որպեսզի չխաթարվի ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը:
Կարծում եմ կարևոր է հասկանալ, որ եթե Ադրբեջանին ձեռնտու չէ ռազմական էսկալացիան (Հայաստանին ու Ռուսաստանին ակնհայտորեն ձեռնտու չէ), ապա ո՞րն է այն ուժը, որը կարողանում է ռազմական բախումներ հրահրել Հայաստանի սահմաններում և ինչպե՞ս են նրանք դա իրականացնում հակամարտող զորքերի միջև: Ակնհայտ է, որ Ադրբեջանն ինքն է սկսել ագրեսիան, հետևաբար արդյո՞ք Ալիևը խոստովանում էր նաև իր բանակի ներսում լիարժեք վերահսկողություն չունենալու մասին:
1
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
2
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
3
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
4
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
5
Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»



