Նավթը թանկանում է
ЭКОНОМИКАՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան բարձրանում են՝ ի հաշիվ պահանջարկի եւ առաջարկի մի շարք գործոնների, վկայում են աճուրդների տվյալները։
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն ավելանում է 0,58 տոկոսով՝ մեկ բարելը 91,88 դոլար, WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսների գինը՝ 0,4 տոկոսով՝ 85,06 դոլար։
Երկուշաբթի առավոտյան նավթի գնանշումները բարձրանում են, շուկաները գնահատում են այդ հումքատեսակի պահանջարկի եւ առաջարկի վրա ազդող գործոնները։ Նավթի պահանջարկի վրա դրական է ազդում նավթի ամենամեծ ներմուծող Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների թուլացումը։
Միեւնույն ժամանակ, ներդրողները շարունակում են գնահատել «սեւ ոսկու» առաջարկի կրճատման հեռանկարները՝ Ռուսաստանից նավթի եւ նավթամթերքների ներմուծման վրա ԵՄ-ի կողմից սպասվող էմբարգոյի ֆոնին։