ՀԱՊԿ-ն դատապարտել է սահմանին Ղրղզստանի և Տաջիկստանի կողմից ուժի կիրառումը
МЕЖДУНАРОДНОЕՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ՀԱՊԿ-ն պատրաստ է մեծացնել միջնորդական ջանքերը Տաջիկստանի և Ղրղզստանի միջև փոխզիջում հասնելու համար:
Այդ մասին նշված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
«Անընդունելի ենք համարում ուժի կիրառման ցանկացած փորձ՝ վիճահարույց հարցերի լուծման համար և համոզված ենք, որ քաղաքական և դիվանագիտական մոտեցումներին այլընտրանք չկա:
ՀԱՊԿ-ն պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով մեծացնել միջնորդական ջանքերը՝ կայուն փոխզիջման հասնելու համար»,- ասված է կառույցի հայտարարության մեջ:
Ավելի վաղ, Ղրղզստանը հայտնել էր, որ անցյալ շաբաթ տեղի ունեցած սահմանային բախումների հետևանքով զոհվել է 59, վիրավորվել՝ 163 մարդ: Տաջիկստանն իր հերթին տեղեկացրել էր, որ էսկալացիայի հետևանքով զոհվել է իր երկրի 35 քաղաքացի, վիրավորվել ևս 30-ը:
Հավելենք, որ երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, Ղրղզստանում համազգային սգո օր է հայտարարված: