Գերմանիայում առաջարկել են պատժել Թուրքիային Ռուսաստանի հետ շփվելու համար
МЕЖДУНАРОДНОЕՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Գերմանիայի շրջակա միջավայրի և միջուկային անվտանգության նախկին նախարար և «Ալյանս 90\Կանաչների» կուսակցության առաջնորդներից Յուրգեն Տրիտինն ասել է, որ Թուրքիան պետք է պատժվի Ռուսաստանի հետ շփվելու ցանկության համար։ Այս մասին հայտնում է գերմանական Die Welt թերթը։
Հրատարակության տվյալներով՝ նման նախաձեռնության պատճառ է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու ցանկությունը։
«Ես կարծում եմ, որ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, շատ ավելին է անում եվրոպական հակառուսական պատժամիջոցները շրջանցելու համար, քան Չինաստանը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը խոչընդոտել էր Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք, իսկ այժմ նա ծրագրում է Իրանի հետ միասին միանալ ՇՀԿ-ին»,- ասել է Տրիտինը։
Նրա խոսքով, այս պահին անհրաժեշտ է դիտարկել և Թուրքիայի դեմ տնտեսական հարկադրանքի որոշ միջոցներ կիրառել։