Պակիստանում հայրը ողջ-ողջ այրել է 12-ամյա որդուն՝ տնային աշխատանքները չկատարելու համար
МЕЖДУНАРОДНОЕՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Պակիստանի բնակիչը տնային աշխատանքները չկատարելու համար ողջ-ողջ այրել է իր 12-ամյա որդուն, գրում է Daily Mail-ը:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Շահիր Խանը ստացել է ծանր այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել դպրոցական տղայի կյանքը: Նա մահացել է երկու օր անց:
Նշվում է, որ հայրը որդու վրա նավթ է լցրել ու այրել՝ փորձելով վախեցնել երեխային և ստիպել նրան՝ կատարելու տնային աշխատանքները։
Որդու հետ կատարվածից ու նրա հուղարկավորությունից հետո երեխայի մայրը դիմել է ոստիկանությանը՝ ամուսնուն ձերբակալելու խնդրանքով: Պակիստանցին ձերբակալվել է: