Շոյգուն հանդես է եկել հայտարարությամբ
МЕЖДУНАРОДНОЕՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ռուսաստանի Պնախարար Սերգեյ Շոյգուն հանդես է գալիս հայտարարությամբ։ Վերջինս ասել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում ծանր մարտական աշխատանք է իրականացվում, որը զինվորականներն իրականացնում են պատվով։
Նա ասել է, որ ներկայումս ռազմական գործողություններն ընթանում են ոչ այնքան Ուկրաինայի, որքան ՆԱՏՕ-ի եւ հավաքական Արեւմուտքի դեմ։ Նա նաեւ ասել է, որ Արեւմուտքը ամեն կերպ հիմա աջակցում է Ուկրաինային եւ սպառազինություններով, եւ հետախուզական, նաեւ՝ արբանյակային հետախուզական տվյալներով։ Վերջինս ասել է, որ Արեւմուտքի կողմից տրամադրված սպառազինությունները կիրառվում են նաեւ խաղաղ բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածների դեմ։
Ռուսական զինուժի կորուստները այս պահի դրությամբ, ըստ Շոյգուի, կազմում է 5937 մարդ։Մասնակի հավաքագրման ծավալը կազմում է 300.000։ Ռուսական բանակի ռեզերվը կարող է հասնել մինչեւ 25 միլիոնի։
Շոյգուն նաեւ ասել է, որ Ուկրաինան կորցրել է բանակի կեսը՝ 100.000 մարդ եւ հիմա իրականացնում է մոբիլիզացիայի 4-րդ ալիքը։