Սպառնալիքի դեպքում միջուկային զենք կօգտագործենք. Պուտինը դիմել է ժողովրդին
МЕЖДУНАРОДНОЕՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի մասին:
Այդ մասին նա ասել է այսօր առավոտյան՝ դիմելով ժողովրդին:
«Խոսքը մասնակի մոբիլիզացման մասին է: Այսինքն, զինվորական ծառայության կանցնեն նրանք, ովքեր ներկայումս գտնվում են պահեստազորում: Առաջին հերթին կզորակոչվեն հատուկ զինվորական որակավորում ունեցող զինված ուժերի զինծառայողները»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի պաշտպանության համար երկրի բանակը կօգտագործի բոլոր զենքերը.
«Մեր տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում մենք կօգտագործենք բոլոր կրակային ուժերը, այդ թվում՝ միջուկային զենքը, սա բլեֆ չէ»: