Մի շարք հայ հայտնիներ անդրադարձել են Եռաբլուրից զոհվածների ծնողներին բերման ենթարկելուն
ЛАЙФՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Զոհված զինծառայողների ծնողները երեկ գիշերվանից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են` թույլ չտալու, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մտնի Եռաբլուր։
Վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, ինչի արդյունքում Փաշինյանը այնուամենայնիվ մտել է Եռաբլուր, այցելել զոհվածների շիրիմներին և ծաղկեպսակ դրել։
Որոշ ժամանակ անց վրդովված ծնողները մի կողմ են նետել պետական պաշտոնյաների դրած ծաղկեպսակները և հեռացրել տարածքից։
Մի շարք հայ հայտնիներ անդրադարձել են իրավիճակին՝ ինստագրամյան իրենց «Սթորի» բաժիններում հրապարակելով դեպքի վայրից լուսանկարներ և հոլովակներ:
«Որդեկորույս մայրեր․․․ Եռաբլուր։ Պապանձված սրտեր․․․ ու խայտառակ, բութ ցավ, որից պրծում չկա, քանի էս «քաղցկեղածին» բարքերը շարունակվում են։ Էդքանը․․․», - գրել է Նազենին։
Երգչուհի Սոֆի Մխեյանը հրապարակել է դեպքի վայրից ամբողջական հոլովակը, որին կից գրել է. «Անկախության օրը զոհված հերոսների մայրերին, քույրերին հեռացնում են Եռաբլուրից»:
Հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է հոլովակ, որին կից գրել է. «Այ այսպես է գալիս հարգանքի տուրք մատուցի տղեքին՝ մայրերին այսպես վերաբերվելով: Երբևէ, որևէ երկրում տեսե՞լ եք նման վերաբերմունք հերոսածին մայրերի նկատմամբ»:
Իրավիճակին անդրադարձել է նաև Անաիս Սարդարյանը, Գոռ Հակոբյանը, Հրաչ Մուրադյանը, Մարջան Ավետիսյանը և այլք՝ դատապարտելով ստեղծված իրավիճակը: