Պաշտոնական Բեռլինն արձագանքել է Ռուսաստանում մասնակի զորահավաքի մասին հրահանգին
МЕЖДУНАРОДНОЕՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Քրիստինա Լամբրեխտը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռնարկած քայլերը միայն ուժեղացնում են Գերմանիայի աջակցությունը Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Լամբրեխտը նշել է, որ մասնակի մոբիլիզացիան և հանրաքվեները «Ուկրաինայի օկուպացված հատվածներում» չեն թուլացնի Կիևի ռազմական աջակցությունը։
«Պուտինի արձագանքը Ուկրաինայի հաջողությանը մեզ խրախուսում է շարունակել աջակցել Կիևին և ուղարկել այս հստակ ազդանշանը», - ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։
Ավելի վաղ Քրիստինա Լամբրեխտը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի խոսքերը երկրին սպառնացող վտանգի դեպքում բոլոր զենքերը օգտագործելու հնարավորության մասին արվել են Ուկրաինայի դաշնակիցներին վախեցնելու համար։ Նախարարն ընդգծել է, որ դժվար է հասկանալ ՌԴ նախագահի ռազմավարությունը, սակայն նշել է, որ Բեռլինը կշարունակի վերահսկել իրավիճակը։