«Երբևէ ունեցածս ամենադաժան տարեդարձն է». Նարե Գևորգյան
ЛАЙФՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Այսօր երգչուհի Նարե Գևորգյանի ծննդյան տարեդարձն է: Երգչուհին դարձավ 32 տարեկան:
Երգչուհին հրապարակել է լուսանկար, որում կից պատմել է այս շրջանի իր հույզերի մասին:
«Երբևէ ունեցածս ամենադաժան տարեդարձն է: Վերջերս ինձ թվում էր, թե շատ լավ յուրացրել եմ երջանիկ լինելու բոլոր օրենքները... Ավաղ…Արժեզրկվեցին ու մեկ վայրկյանում կոտրվեցին ու անհետացան իմ միամիտ ու հասարակ կյանքի պատկերացումներով ստեղծված երջանիկ լինելու ամեն օրենք ու կանոն: Այսօր ուզում եմ գոնե չարժեզրկվի մեկը ՝ հավերժ շնորհակալ լինելու զգացումը: Դեռ չգիտեմ՝ թե քանի - քանի տարեդարձներ կունենամ, բայց այսօր ու այս պահին ունեմ այդ հնարավորությունը քո՛ շնորհիվ, իմ զինվոր: Դուք կաք, կամ նաև ես: Բայց ձեր կյանքի գնով ապրել չեմ ուզում: Ցանկությունս մեկն է, ամենաթանկը՝ խաղաղություն»,- գրել է երգչուհին: