Թուրքիան հրաժարվել է ճանաչել Ուկրաինայում անցկացվող հանրաքվեները
МЕЖДУНАРОДНОЕՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Թուրքական կողմը չի ճանաչում Ուկրաինայի տարածքներում անցկացվող հանրաքվեների արդյունքները, NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը։
Նրա խոսքով՝ Անկարան հրաժարվում է ճանաչել «Ուկրաինայում անցկացվող միակողմանի հանրաքվեների նախաձեռնությունները»։ Քալինը պարզաբանել է, որ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել 2014 թվականից հետո։ Այն ժամանակ Անկարան չճանաչեց Ղրիմի հանրաքվեի արդյունքները։
«Մենք ճանաչում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս պատերազմում մենք Ուկրաինայի կողքին ենք։ Թուրքիան միակ երկիրն է, որը ջանքեր է գործադրում պատերազմը դադարեցնելու համար»,- ասել է վարչակազմի պաշտոնյան։