Լավրովն հայտարարել է, որ այսօր որոշվում է աշխարհակարգի ապագան
МЕЖДУНАРОДНОЕՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ այսօր որոշվում է այն հարցը, թե ինչպիսին է լինելու աշխարհակարգը՝ հեգեմոնո՞վ, թե՞ արդար աշխարհ՝ առանց շանտաժի։
«Այսօր որոշվում է աշխարհակարգի ապագայի հարցը, դա պարզ է ցանկացած անաչառ դիտորդի համար: Հարցն այն է, թե արդյոք դա կլինի մեկ հեգեմոնով կարգ, որը կստիպի բոլորին ապրել իրենց տխրահռչակ «կանոններով», որոնք շահավետ են միայն իրեն: Թե դա կլինի ժողովրդավարական, արդար աշխարհ՝ աշխարհ առանց շանտաժի և անցանկալի մարդկանց ահաբեկելու, առանց նեոնացիզմի և նեոգաղութատիրության»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ:
«Ռուսաստանը հաստատակամորեն ընտրել է երկրորդ տարբերակը, և մենք դաշնակիցների, գործընկերների և համախոհների հետ միասին կոչ ենք անում աշխատել դրա իրականացման վրա», - հավելել է նախարարը։