Ոստիկանները հայտնաբերեցին հերթական գրպանահատներին
ОБЩЕСТВОՈստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Խանջյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 46 երթուղու ավտոբուսում մի ուղեւորուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 17.000 դրամ, ID եւ բանկային քարտեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ եւ Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 37 շենքի դիմացից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արարատ Բ.-ին, ով թիվ 67 երթուղու ավտոբուսում մի քաղաքացու պայուսակից գողացել էր դրամապանակը՝ գումարով:
Կատարվում է քննություն:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



