«Զանգեզուրի միջանցքը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է». Բայրամով
МЕЖДУНАРОДНОЕՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
«Զանգեզուրի միջանցքը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է». այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակում։
Նա նշել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումն ապահով, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման բանալին է»։
«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին և այդ նպատակով ստեղծել է իր ազգային պատվիրակությունը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ջանքեր է գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման գործընթաց սկսելու, տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացման, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ, որը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է։ »,- ասել է Բայրամովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: