Հայաստանում սպառողական գների ինդեքսը 8 ամսում աճել է 8.4 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ
ЭКОНОМИКАՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-օգոստոսին 13.9 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9.2 տոկոսով:
Շինարարության ծավալը 2022-ի առաջին 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 14.2 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում 2022-ի հունվար-օգոստոսին 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 13.6 տոկոս:
Հայաստանում այս տարվա առաջին 8 ամսում մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 27.1 տոկոսով:
2022 թվականի հունվար-օգոստոսին սպառողական գների ինդեքսը 2021-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել է 8.4 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 5.1 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.6 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարի 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 56.2 տոկոս աճ: Ընդ որում` 2022 թվականի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 52.9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 58.2 տոկոսով:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 453.27: